Լարված իրավիճակ «Դատապարտյալների հիվանդանոցում». հացադուլավորների թիվը հասնում է 8-ի. կան ծայրահեղ ծանր հիվանդներ. Shamshyan.com
Այսօր Shamshyan.com է զանգահարել Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Հովհաննիսյանի ազգականը և հայտնել, որ վերջինը ՀՀ Արդարադատութան նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել:
Նա նշել է, որ Կ. Հովհաննիսյանը 10 ամիս է, ինչ գտնվում է նշված հիվանդանոցում և այդ ծայրահեղ քայլին վերջին մի քանի ամիսներին է դիմում արդեն 4-րդ անգամ: Նրա հետ հացադուլ է հայտարարել ևս 7 դատապարտյալ:
Կ. Հովհաննիսյանի հացադուլի պատճառը կապված է քրեական գործի հետ՝ դատախազի և դատավորի: «Քրգործի մասով չկան փաստեր և ապացույցներ: Դատախազը հանդիսանում է տուժող կողմի իրավահաջորդի բարեկամը, իսկ դատավորը իրավահաջորդի սանիկը»:
Կ. Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դեռևս 2019թ.–ի մարտին: Հիվանդանոցում նա ինսուլտ է տարել, ինչից հետո պատշաճ բուժում չստանալու հետևանքով անվասայլակով է տեղաշարջվում:
Այս 10 ամսվա ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց»-ում թվով 5 դատապարտյալ է մահացել: Այս պահին հացադուլի մեջ գտնվողների թվում կան ծայրահեղ ծանր հիվանդներ: Նրանցից մեկը՝ գլխուղեղի քաղցկեղ ախտորոշմամբ, մեկ այլ դատապարտյալ՝ թոքի քաղցկեղով, ինչպես նաև Էպիլեպսիայով հիվանդ և սրտի ապարատով դատապարտյալ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։