«Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ աշխատանքից ազատման մասին:
«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ վարչապետն իր հայտարարություններում որեւէ ակնարկ չի արել, որ դժգոհ է ֆինանսաբյուջետային բլոկից, խոսակցություններ կան, որ այնուհանդերձ, դժգոհ է եւ պատրաստվում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին փոխելու մեկ այլ կադրով։ Իսկ թե ումով, դեռեւս չի ասվում։ Այս խոսակցությունները ֆինանսների նախարարությունում անհիմն են համարում եւ նշում, որ դրանք միտումնավոր են տարածվում։
«Ժողովուրդ» թերթին հայտնի են դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառները: «Հավանաբար նկատած կլինեք, որ ամանորյա ուղերձը սուֆլյորից կարդալիս վարչապետը մի պահ չի կարողանում շարունակել տեքստի ընթերցումը, դադար է տալիս: Պատճառը տեքստում մեկ նախադասության կրկնությունն է եղել, այսինքն՝ տեքստը փնթի է խմբագրված եղել: Դրանից հետո Ն. Փաշինյանը նախատել է Վլադիմիր Կարապետյանին, SMS-ով հորդորել պաշտոնից ազատման դիմում գրել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հունվարի 8-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 37-ամյա Սարգիս Ա.-ն:
Շվեյցարիայի Pro Natura բնության պաշտպանների կազմակերպությունն անտառային կատվին (լատ. – Felis silvestris) հայտարարել է 2020 թվականի կենդանի:
Կորեայի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակի հարցուցած թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը:
«Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունն այս տարի կրկին կանցկացվի առանց հաղորդավարի:
Հայտնի է, որ Իոն Մասկը գիտական ֆանտաստիկայի մեծ երկրպագու է: Tesla-ի ղեկավարը բազմիցս խոստովանել է իր սերն այնպիսի դասականների նկատմամբ, ինչպիսիք են «Աստղային պատերազմները» և «Շեղբի վրայով վազողը»: Իսկ այս տարի նա ինքն իրեն մարմնավորել է «Ռիկ և Մորտի» մուլտսերիալում:
Թեթև աղանդեր, որը թխել հարկավոր չէ:
Կանադայում վիճակախաղի տոմս են վաճառել երկրի պատմության մեջ խոշորագույն՝ 70 մլն կանադական դոլար գումարի (ավելի քան 53 մլն ԱՄՆ-ի դոլար) ջեքփոթով:
Առաջին ժամադրությունը, իհարկե, կարևոր է: Բայց երկրորդի մասին մոռանալ նույնպես պետք չէ: Փորձագետները նշում են, որ երկրորդ ժամադրությունը ձեզ ներկայացնում է այնպիսին, ինչպիսին դուք կաք. երկրորդ ժամադրության ժամանակ դուք ավելի քիչ եք լարվում և ավելի բնական եք:
Քիմ Քարդաշյանը և մոդել Վիննի Հարլոուն ոչ միայն համագործակցում են KKW Beauty կոսմետիկ շարքի թողարկման համար, այլև մտերիմ ընկերուհիներ են: Հաճելի է տեսնել, որ կարծրատիպը, թե համատեղ աշխատող կանայք չեն կարող ընկերություն անել, կոտրվում է: Այսպիսով, Քիմ Քարդաշյանը, առանց որևէ առիթի, Վինի Հարլոուին է նվիրել ոսկյա կախազարդ՝ կազմված իրենց անուններից՝ Քիմ Քարդաշյան-Ուեսթ և Վիննի (KKW X WINNIE):
Այս դիետան հումակերության պակաս կոշտ տարբերակն է: Այն ներառում է թարմ, նվազագույն քանակությամբ վերամշակված սնունդ: Պետք է բացառել կամ սահմանափակել կենդանական ծագման մթերքները: Դիետայի համար հիմք են հանդիսանում մրգերը (խնձոր, բանան, խաղող), բանջարեղենը (ավոկադո, ոլոռ, եգիպտացորեն), պալար (կարտոֆիլ, գազար, ճակնդեղ), ամբողջական ձավարեղեն (շագանակագույն բրինձ, գարի) և հատիկավորներ (լոբի, ոսպ):
2019թ. տարեվերջին պետական գանձարանից ավելի քան կես միլիարդ դրամ է հոսել՝ մարտի 1-ի դեպքերից տուժածների փոխհատուցման նպատակով։ ՀՀ Արդարադատության նախարարությունը (ԱՆ) մարտի 1-ի դեպքերից տուժածներին բաժանել է 575 մլն ՀՀ դրամ, ընդ որում՝ բոլոր դիմումատուներին անխտիր։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Twitter Inc. միկրոբլոգների ծառայությունն ընթացիկ տարվա սկզբին կթեստավորի նոր գործառույթներ, որոնք օգտատերերին թույլ կտան վերահսկել, թե ովքեր են պատասխանում իրենց թվիթներին:
Հունվարի 9-ին, ժամը 18:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի հոսք:
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի մոտ Լայմի հիվանդություն են հայտնաբերել:
Ավստրալիայում ավելի քան 1 միլիարդ կենդանի է ոչնչացել ընդգրկուն անտառային հրդեհների հետեւանքով:
Համաշխարհային ռազմական ծախսերը 2019 թվականին գերազանցել են 1,8 տրլն դոլարը:
«Դալմա Գարդեն» մոլը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից ելնելով՝ վաղը՝ հունվարի 10-ին, առևտրի կենտրոնը չի աշխատելու:
Մայրը համոզված է, որ Սառայի և նրա սպանության մեջ կասկածվող 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանի միջև սեռական հարաբերություններ չեն եղել։ Կասկածյալին միայն սպանության մեղադրանք է առաջադրվել։ Աղջիկը սպանության հաջորդ օրը 16–ամյակը պիտի նշեր տանը։
Այսօր վաղ առավոտից քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն ու դրա հավանական պատճառները:
Իրանն ու ԱՄՆ-ն բավական խոհեմություն ցուցաբերեցին, լարված մթնոլորտն առժամանակ սառեցվեց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարությանը:
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում արտակարգ իրավիճակ է, շենքում գտնվողները զանգվածաբար լքել են շենքը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է պնդել, որպեսզի Ռուսաստանից գազի մատակարարումներն իրականացվեն ներքին սակագներով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա օրերին իր դաշնակիցներին կոչ կանի դուրս գալ իրանական միջուկային համաձայնագրից:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խիստ հիասթափված է այն բանից, որ իր թոռը՝ արքայազն Հարրին, եւ նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու եւ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրության մասին՝ դա նախօրոք չքննարկելով Բուքինգհեմյան պալատի հետ:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 9-ին տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։