
Twitter-ը կթեստավորի թվիթների պատասխանների սահմանափակման գործառույթը

Twitter Inc. միկրոբլոգների ծառայությունն ընթացիկ տարվա սկզբին կթեստավորի նոր գործառույթներ, որոնք օգտատերերին թույլ կտան վերահսկել, թե ովքեր են պատասխանում իրենց թվիթներին: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց` իրենց անվտանգ զգալու Twitter-ում զրույցի մասնակցելիս՝ նրանց ավելի շատ հսկողություն տրամադրելով այն խոսակցությունների նկատմամբ, որոնք նրանք սկսում են: 2020 թվականի սկզբին մենք զանազան տարբերակներով փորձարկելու ենք, թե ովքեր կարող են պատասխանել թվիթներին»,-ասվում է ընկերության Twitter-ում:
Նոյեմբերին Twitter-ը հայտարարել էր, որ անվտանգության եւ հաղորդակցվելու հարմարավետության նպատակով օգտատերերին թույլ կտա թաքցնել իրենց հրապարակումների պատասխանները: Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել է 2006 թվականին:
Ընկերության հիմնական պրոդուկտը սոցիալական ցանցն է՝ կարճ հաղորդագրություններ փոխանակելու համար: Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: