Բաժիններ՝

Ըստ բժշկի՝ Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է. ՄԻՊ

ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել։

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են վերակենդանացման բաժնում գտնվող Մանվել Գրիգորյանին. ըստ բժշկի՝ վիճակը կայուն ծանր է

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են նրա բուժումն իրականացնող բժշկի հետ:

Առանձնազրույցի ընթացքում Մանվել Գրիգորյանի գիտակցությունը եղել է պարզ։

Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031