Փաստեր կա՞ն, թե՞ շոու է․ Արագածոտնի մարզի հատուկ միջոցառման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանությունը հատուկ միջոցառում էր իրականացրել Արագածոտնի մարզում, եւ տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ էին բերման ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք:

Հրապարակված տեսանյութում անձանց դեմքերը չեն երեւում, ոչ էլ հասկանալի է դառնում, թե ինչու են, քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնելով, բերման ենթարկում: Ի վերջո, հարց է առաջանում,՝ որտեղի՞ց ոստիկանությունը իմացավ, որ այդ անձինք քրեական, այլ ոչ թե, օրինակ, գրական ենթամշակույթ կրող են: Փաստեր կա՞ն, թե՞ շոու է:

Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» թերթը փորձեց ստանալ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից: «Ոչ միայն Արագածոտնի մարզում, այլ, առհասարակ, այն կանխարգելիչ աշխատանքը, որ իրականացվում է, կատարվում է օպերատիվ տվյալների հիման վրա: Ես, ընդհանրապես, շոուի սիրահար չեմ…

Այդ մարդկանց տրամադրվածությունը հանցավոր երեւույթների հանդեպ պետք է փոխվի: Իրենց ընկալման մեջ փոփոխություն մտցնելու համար են արվում այդ գործողությունները, որ հասկանան վերջնականապես՝ հանցագործ լինելը լավ բան չէ»:

Սարգսյանից հետաքրքրվեցինք, որ իրեն երկու ամիս է մնացել ոստիկանապետի ԺՊ աշխատելու համար, ինչ ճակատագիր է սպասվում: «Մինչեւ վերջին օրը ծառայելու եմ պետությանը բարձր նվիրվածությամբ: Շուրջ 25 տարի ծառայում եմ ոստիկանությունում»,-պատասխանեց Սարգսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս