Բաժիններ՝

«Եթե դեպքը տեղի ունեցած լիներ դատախազների, վարչապետի կամ ոստիկանապետի որդու հետ, նույն կե՞րպ էր քննություն կատարվելու, նույն կերպ էին գործից մարզպետն ու լնգու-լավազները մաքրվելու…». «Փաստինֆո»

Դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ փոխգնդապետը 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել է շտապ վիրահատության: «Մուրացան» հոսպիտալում նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։

2019թ.-ի նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Արա Մխիթարյանի առողջական վիճակում որոշ դրական փոփոխություն էր նկատվել, սակայն սպան շարունակում է մնալ կոմայի մեջ։

Փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը համոզմամբ՝ դեպքն ու նրա մասնակիցները ամբողջությամբ չեն բացահայտվում Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի խնդրանքով։

«Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Նախ պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ խոստացել էր, որ կբացահայտվեն դեպքին մասնակից բոլոր անձինք եւ կենթարկվեն քրեական ամենախիստ պատասխանատվության, սակայն դա մինչեւ օրս տեղի չի ունենում,- նախօրեին հղված փաց նամակում գրել է Ս.Մխիթարյանն ու արձանագրել,- Եթե այս դեպքը տեղի ունեցած լիներ որեւէ պաշտոնատար անձի որդու հետ, որ այս դեպքը տեղի ունեցած լիներ դատախազների, վարչապետի կամ ոստիկանապետի որդու հետ, նույն կե՞րպ էր քննություն կատարվելու, նույն կերպ էին գործից մարզպետն ու լնգու-լավազները մաքրվելու, թե դրանք վաղուց փռված էին լինելու ասֆալտին: Իհարկե ոչ, եւ սա բոլորին է պարզ, ուղղակի այս գործով չեն ցանկանում բացահայտել, չունեն բացահայտելու կոնկրետ հրահանգ եւ դրա համար էլ այս վիճակն է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս