«Սանիկներ, ընկեր-հարազատներ պատանդառելը, կարծես, չի աշխատում, մնացել է ընտանիքի խաղաքարտը գործածելը». Միհրան Հակոբյան

«Քառյակ մեդիայի» համասեփականատերերից Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենանողկալին այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր դռան տակ վնգստացող քննիչները շատ լավ գիտեն, որ ՍԴ նախագահի բնակարանում ոչ մի ապօրինի բան չեն հայտնաբերելու: Շատ լավ գիտեն, որ ՍԴ նախագահի բնակարանում ոչ մի «կոմպրոմատ» չեն գտնելու: Բերիական այս ներկայացումը կազմակերպել են Հրայր Թովմասյան ամուսնու, հոր, զավակի վրա ճնշում գործադրելու, հոգեբանորեն ընկճելու համար: Նողկալի է, որ հասել են ինքնաստորացման հատակին ու ստիպված են ընտանիքի վրա ռեպրեսիաներ կիրառելու միջոցով բավարարել սեփական ոչնչությունից բխող կապրիզները:

Այսինքն` հասել են մի եզրագծի, որից այն կողմ մնում է ընտանիքի պատանդառությամբ հրաժարական պարտադրելը: Սանիկներ, ընկեր-հարազատներ պատանդառելը, կարծես, չի աշխատում, մնացել է ընտանիքի խաղաքարտը գործածելը: Մասնագիտական ինքնագնահատականն ու խիղճը ժողվարչապետի ոտքերի տակ դրած ՀՔԾ ենիչերիներին վստահեցնում եմ, որ ոչինչ հավերժ չէ, ու թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Նիկոլ Փաշինյանի փախչող ինքնաթիռում աներձագի կողքի նստատեղն իրենն է լինելու: Չի լինելու այդպես, որևէ մեկիդ համար տեղ չի լինելու: Սա հիշեք ու շարունակեք ձեր իրավական ղասաբությունը»։

https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10158001589548197

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031