168 Լրահոս
Լոնդոնում՝ «Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի» (BAFT) 13-րդ տարեկան ժողովի ընթացքում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին՝ ճանաչվելով «2020թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում»:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, հայտնաբերել են ածուխի երեք արտադրամաս, որոնցում արտադրված փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։
Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին փետրվարի 18-ին պաշտոնապես հաղթող է հայտարարվել պետության ղեկավարի ընտրություններում:
Այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ քննվող քրեական գործերով:
Լիբիական ազգային բանակի ներկայացուցիչ Հալիդ ալ Մահջուբը հայտարարել է Տրիպոլիի նավահանգստում թուրքական նավի ոչնչացման մասին: Այդ մասին փետրվարի 18-ին հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը:
Հաագայի վերքննիչ դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանին 50 մլրդ դոլար վճարել «Յուկոս» ընկերության նախկին բաժնետերերին: Սա հսկայական փոխհատուցում է միջազգային արբիտրաժային դատարանի պատմության ընթացքում: Արբիտրաժն արդեն պարտավորեցրել է վճարել գումարը, սակայն Հաագայի շրջանային դատարանը չեղարկեց որոշումը: Այս մասին տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը:
Փաշինյանը ԼՂ հարցում իր կողմից չմշակված սցենար է իրականացնում. Գեղամյան
Նա իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ իբր թե «Այո»-ի ու «Ոչ»-ի հակադրություն։ Բայց նա չի գիտակցել, որ այս նույն լուսանկարով ինքը ներկայացնում է ՀՀ ճանապարհների վիճակը Տեր-Պետրոսյանի և ապա Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում։
Սահմանադրության փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի շտաբը ձևավորված է, և ընթանում է կազմակերպչական աշխատանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Փետրվարի 15-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1964թ. ծնված Ա. Ե.-ի դիմումն առ այն, որ «@MAIL» սոցիալական ցանցով իր հետ կապվել են անհայտ անձինք ու ասել, որ կարող է գնել «Բիտքոին» և որոշ ժամանակ անց այն փոխարինել դոլլարով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ և նշանակումներ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղադրած լուսանկարին, որտեղ ասֆալտապատ փողոցին «այո» են ասում, իսկ փոսերով ճանապարհին՝ «ոչ»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2020 թվականի ապրիլի 5-ի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմը. «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը կողմի լիազոր ներկայացուցիչն է:
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Իրակլի Շոթաձեին, չնայած ընդդիմության ակցիաներին, որը հանդես էր գալիս նրա նշանակման դեմ։
«Հանրաքվեն մարտահրավեր է իրավական պետությանը». Հովհաննես Սահակյան
Թուրքիայի Haberturk հեռուստաալիքը հայտնել է, որ զինվորականները Սիրիայի Իդլիբում իրենց դիտակետեր են ուղարկել 300 բեռնատարներ՝ զրահապատ փոխադրամեքենաներով, հրետանային ինքնագնաց կայանքներով եւ ռազմամթերքով։
«Ներքաղաքական թունավոր մթնոլորտը տեղափոխվել է բանակ»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել մոտ օրերս Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման հնարավորությունը, որի ընթացքում ղեկավարները կքննարկեն Իդլիբում ստեղծված իրադրությունը։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր ընդունել է 2020 թվականի փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներին:
«Չասվեցին բազմաթիվ բաներ, ավելին, Ալիևը հեգնանքով հիշեցրեց ինքնորոշման մասին». Հովհաննես Սահակյան
Փետրվարի 18-ին, ժամը 13:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհին՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ճանապարհի երթևեկելի մասը մասամբ փակվել է:
Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում:
yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
«Հայկական կողմի՝ փուլային տարբերակի գնալու ցանկությունը հնարավոր չէր տեսնել այդ քննարկմանը»
«Հրայր Թովմասյանը ո՛չ ՀՀԿ-ին է սատարում, ո՛չ «Իմ քայլ»-ականներին». Արտաշես Գեղամյան
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի ամենամյա զեկույցն օրենսդիր մարմնի գործունեության մասին ընդհատվել է ընդդիմության պատգամավորների ակցիայով, որոնք նիստերի դահլիճում ձայնափողով միացրել են Խորհրդային Միության օրհներգի ձայնագրությունը։
ԱՄՆ-ը փորձում է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին: