Իսակովի պողոտայից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհին՝ արագաչափի մոտ վթար է տեղի ունեցել

Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհին՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ճանապարհի երթևեկելի մասը մասամբ փակվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1993 թ.) բախվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին և վնասել այն. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ճանապարհից հեռացրել արգելապատնեշի վնասված բեկորները։

Տեսանյութեր

Լրահոս