
Քաղաքացին «@MAIL» սոցիալական ցանցի խաբեության զոհ է դարձել

Փետրվարի 15-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1964թ. ծնված Ա. Ե.-ի դիմումն առ այն, որ «@MAIL» սոցիալական ցանցով իր հետ կապվել են անհայտ անձինք ու ասել, որ կարող է գնել «Բիտքոին» և որոշ ժամանակ անց այն փոխարինել դոլարով:
Բանավոր համաձայնություն ստանալուց և որոշակի փաստաթղթեր ուղարկելուց հետո իրեն ուղարկվել է «Էկսպոբանկ ՌՖ» ՓԲԸ կլոր կնիքով կնքված պայմանագիր, ըստ որի՝ ինքը ծախսելով 2200 ԱՄՆ դոլար, վաստակելու է 26.000 ԱՄՆ դոլար: «Օբմեննիկ» կոչվող օնլայն համակարգի միջոցով նշված գումարը ուղարկել է հասցեատերերին, սակայն նախատեսված պայմանները չեն իրականացվել՝ այդ կերպ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով Ա. Ե.-ին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱՀ ոստիկանություն