«Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Օրոր շորոր» երաժշտական կատարումը: Խոսքերի հեղինակը Վիլյամ Սարոյանն է, երաժշտությունը՝ Ռոսս Բաղդասարյանի: Երգի օրիգինալ անվանումը, որը կատարել են հռչակավոր կատարողներ Ժակ Դյուվալյանը, Կարո Տոնիկյանը, Ռոզմարի Քլունին, կոչվում է Come On-A My House:
vՎարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ:
Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները փետրվարի 18-ին Մոսկվայում ձեռնամուխ են եղել սիրիական Իդլիբի իրադրության շուրջ բանակցությունների երկրորդ փուլին:
Մեկնարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստը. ՈւՂԻՂ
Ավելի քան հարյուր բժիշկներ ամբողջ աշխարհից Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել վերջ դնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի տառապանքներին եւ նրան որակյալ բժշկական օգնության հնարավորություն ընձեռել: 18 երկրներից 117 բժիշկների ստորագրություններով համապատասխան հանրագիրը հրապարակված է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում։
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք ռազմարդյունբերության համալիրի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Նա միաժամանակ հայտարարեց, որ այսօր էլ կստորագրի ՍԴ-ի վերջին 20 տարվա բոլոր այն որոշումները, որոնք ստորագրել է։ «Ես Ձեր կողմից վկայակոչված, իբր, կեղծված ընտրությունները դակելու գործով զեկուցող դատավորներից մեկն եմ։ Սահմանադրական դատարանը ոչ ընտրությունները կազմակերպող է, ով էլ՝ վերահսկող, ուստիեւ կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն չունենք, թե ինչու են մեր վրա բարդում, քավության նոխազ ուզում դարձել՝ իրենց հարցրեք, հերիք է հերյուրանքներ տարածել։ Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ վերջին 20 տարում ՝ այսօր էլ կստորագրեմ»,- հայտարարեց Ֆելիքս Թոխյանը՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ կարող են լրագրողին մեղադրել նաեւ Քենեդու սպանության մեջ։
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական ուղեգիծը մի շարք երկրների նկատմամբ՝ ըստ որում հույս հայտնելով, թե Սպիտակ տունն ի վերջո կդադարեցնի առարկություններն իր գրքի հրապարակման դեմ, որը պատմում է այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Միացյալ Նահանգների ղեկավարի զրույցի մասին:
Նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է Diamond Princess ճամփորդանավի եւս 88 ուղեւորների մոտ, որը կարանտինի մեջ է գտնվում Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում:
Իրանի 8 քաղաքացի ազատազրկման է դատապարտել ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու համար: Փետրվարի 18-ին լրագրողներին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին։
«Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը կսկսի Պերմից չվերթներ իրականացնել դեպի Երեւան:
Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը փետրվարի 17-ին հայտարարել է երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին, Դամասկոսից առաջին չվերթը պլանավորված է չորեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին։
168 Մամուլի տեսություն
ՀՀ ԶՈՒ պարտաստության պլանի համաձայն` փետրվարի 17-ին զինված ուժերում մեկնարկել է 2020թ. ուսումնական տարին:
2020 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեղազննության արդյունքում հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ։
Սպաներին պատժելուց բացի, շրջաբերականներ ենք տարածում. Արտակ Դավթյան
«Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ Շահե Աճեմյանը և ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ բանակում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Աշխատանքներ են տարվում բանակում արտոնյալների ուղղությամբ. Արտակ Դավթյան
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Բանակում վերջին շրջանում կատարված սպանությունների ու ինքնասպանությունների համար իշխանության ներկայացուցիչները փորձում են մեղադրել Զինված ուժերի ղեկավարությանը` խստապահանջ ու պրոֆեսաիոնալ չլինելու, քրեական ենթամշակույթի դեմ անհրաժեշտ պայքար չտանելու և այլնի համար: Ինչ-որ առումով չի կարելի չհամաձայնել նրանց հետ…
Վրաստանում քաղաքացիական ակտիվիստները եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները փետրվարի 18-ի առավոտից բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ։
Փորձագետները՝ Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման և Սահմնադրական հանրաքվեի մասին. ՈՒՂԻՂ
Խնդիրն ուրիշ բանում է՝ Երևանի քաղաքապետարանը կարծես երկրի ընդհանուր տրամաբանությունից դուրս է գործում։ Մինչ կառավարությունում խոսում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը մասնավորի հետ անելու մասին, Երևանի քաղաքապետարանը վերադառնում է ԽՍՀՄ՝ ամեն ինչ պետական։ Եթե այսպես շարունակվի, չեմ զարմանա, որ մի օր հայտարարեն, թե մայրաքաղաքում ամեն ինչը պետք է քաղաքային իշխանությունները կառավարեն՝ զուգարաններից մինչև ժամանցի կենտրոններ։
Հովհաննես Սահակյանը` Ալիև-Փաշինյան հանդիպման և հանրաքվեի մասին. ՈՒՂՒՂ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվս մեկ դիտարկում Մյունխենից: Ալիևին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց: Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում: Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը»: https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220662030038801
Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպում, ադրբեջանական կողմի և մամուլի արձագանքը. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկումը:
Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարի կեսերին կամ վերջին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին: