![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան 300 ռազմական բեռնատար է ուղարկել Իդլիբի հետ սահման
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1005356.jpg)
Թուրքիայի Haberturk հեռուստաալիքը հայտնել է, որ զինվորականները Սիրիայի Իդլիբում իրենց դիտակետեր են ուղարկել 300 բեռնատարներ՝ զրահապատ փոխադրամեքենաներով, հրետանային ինքնագնաց կայանքներով եւ ռազմամթերքով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմական տեխնիկան Սիրիայի հետ սահման է տեղափոխվում՝ հետագայում Իդլիբի ապաէսկալցաիայի գոտի ուղարկելու նպատակով:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները հայտնում էին, որ Անկարան ակտիվորեն Սիրիայի Իդլիբի հետ սահման է նետում հատուկ նշանակության ուժեր եւ ռազմական տեխնիկա: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մոսկվային եւ Դամասկոսին մեղադրել է Իդլիբի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու մեջ եւ հայտարարել, որ Անկարան մտադիր է գրոհել սիրիական զորքերի վրա նույնիսկ ապաէսկալացիայի գոտուց դուրս, եթե Դամասկոսը շարունակի հարձակումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: