Բաժիններ՝

«ԱՄՆ-ը փորձում է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին». Խամենեի

ԱՄՆ-ը փորձում է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին: Այդ մասին երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է փետրվարի 18-ին, երկրում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք անցկացվելու են այս շաբաթվա վերջին։

«Դուք տեսնում եք ամերիկացիների քարոզչությունը, թե ինչպես են նրանք ցանկանում միմյանցից հեռացնել իսլամական համակարգն ու ժողովրդին: Նրանք մշտապես դրանով են զբաղվում»,- Խամենեիի խոսքը մեջբերված է նրա Twitter-ում: Իրանի միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 21-ին: 290 պատգամավորական աթոռի համար պայքարելու է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածությունները հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից: Սկզբնապես ընտրությունների մասնակցելու հավակնորդ էր 15 հազարից ավելի մարդ, նրանց կեսից ավելին ընտրություններին չի մասնակցի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս