Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին:
Բեռլինում սկսել է ձյուն տեղալ, եղանակը կտաքանա հաջորդ շաբաթվանից: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի ձերբակալության մասին: Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը.
Վեցերորդ դասարանի աշակերտուհին ատրճանակ է բերել Ռիգբի քաղաքի (Այդահոյի նահանգ) դպրոց և կրակ բացել:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Յուրի Պ.-ն, որը 2017 թ. փետրվարի 27-ից հետախուզվում էր Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների անօրինական ձեռք բերումը, պահպանումը, փոխադրումը, արտադրությունը, վերամշակումը) մեղադրանքով:
Մայիսի 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-10-ը` տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Արագածոտնի մարզում գտնվող Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն սկիզբ է առնում Մ-1 միջպետական ճանապարհից, հարում է Վերին Սասնաշեն համայնքին, անցնում է Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ համայնքներով և ավարտվում Մեծաձոր բնակավայրում։
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ սոցիալական ապահովության Քաշաթաղի, Շուշիի, Հադրութի տարածքային բաժինների կողմից
Նա փոխանցեց, որ մահացած ծննդկանը 30 տարեկան էր, իսկ մահվան պատճառը հետծննդաբերական շրջանում առաջացած պրեէկլամպսիան էր:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը:
Մերձավորարեւելյան հիմնախնդրի խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Տոր Վենեսլանդը մայիսի 6-ին մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան դիմակայության գոտում լարվածության աճի պատճառով եւ կողմերին զսպվածության կոչ է արել՝ վերահսկողության կորստի ռիսկի կանխման համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին:
Ջեն Փսաքին՝ ԱՄՆ-ի նախագահի Ջո Բայդենի մամուլի քարտուղարը, պլանավորում է մեկ տարի հետո պաշտոնաթող լինել: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Շուշի քաղաքը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»: Այս մասին գրում է minval.az կայքը:
Լիտվայի, Լեհաստանի և Էստոնիայի իրավապահ մարմինների 21 աշխատակիցների համակազմը մայիսի 10-ին կսկսի մասնակցել Սլովենիայի և Խորվաթիայի միջև սահմանի պարեկմանը։
2017 թվականին Վիկտոր Ենգիբարյանը տենչում էր հայտնվել ԱԺ ընտրությունների ՀՀԿ-ի ցուցակում, բայց իր իսկ ներկայացրած քարոզչական բյուջեից ակնհայտ էր, որ երիտասարդն ուզում է հա՛մ մանդատ «կպցնել», հա՛մ էլ շտաբային ուռճացված ծախսերի հաշվին մի երկու կոպեկ փող աշխատել։ Բնականաբար, այդ գործարքը տապալվեց։
Մայիսի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 127-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է հանդիպակաց երթևեկող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարի. «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի 41-ամյա ուղևորուհի Արմինե Ղարուշյանը մահացել է, 45-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «ՄԱՆ» բեռնատարի 47-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռադիոյի օրվա առթիվ:
Արթուր Դավթյանի կոչը՝ արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին
Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին:
Հնդկաստանը հերթական հակառեկորդն է սահմանել կորոնավիրուսով նոր հիվանդացածների թվով. անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է հիվանդության 414,1 հազար նոր դեպք:
«Հայկական կողմը պետք է ազատվի վախերից և դադարի Արցախի հարցով լինել շատ զգայուն»:
«Արտահերթ ընտրություններին ընդառաջ ինչպե՞ս ենք կանխելու ատելության խոսքը» պատգամավորը՝ դատախազին:
«Լատվիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը տեղի է ունեցել 2018թ.-ից սկսած»:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել եւս մեկ տարով երկարաձգելու Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը: Դա հետեւում է այն ծանուցումից, որը մայիսի 6-ին տարածել է Սպիտակ տունը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն կարծիքին է, որ Ուկրաինա կատարած այցի ընթացքում իր բանակցությունները Կիեւում ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ եղել են արդյունավետ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:
Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից «Չարի վերջը» հեքիաթն է պատմում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մայիսի 6-ին իրականությանը չհամապատասխանող է համարել այն հաղորդումները, թե Վաշինգտոնն Իրանի ակտիվների ապասառեցումը դիտում է որպես «միակողմանի ժեստ Թեհրանի նկատմամբ»։
Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է: Սա ուղիղ կապ ունի Արցախի անվտանգության հետ: