Բաժիններ՝

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում գոյություն ունի վերահսկողության կորստի ռիսկ. ՄԱԿ

Մերձավորարեւելյան հիմնախնդրի խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Տոր Վենեսլանդը մայիսի 6-ին մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան դիմակայության գոտում լարվածության աճի պատճառով եւ կողմերին զսպվածության կոչ է արել՝ վերահսկողության կորստի ռիսկի կանխման համար: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Twitter-ում:

«Ես խորապես անհանգստացած եմ լավածության եւ բռնության աճի պատճառով օկուպացված Արեւմտյան ափին, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում: Ես բոլոր կողմերի քաղաքական, կրոնական եւ հասարակական առաջնորդներին կոչ եմ անում հստակ հանդես գալու բռնության, սադրանքի եւ հրահրիչ հռետորաբանության դեմ»,- գրել է ՄԱԿ-ի հատուկ համակարգողը:

«Եթե իրավիճակն անուշադրության մատնենք, այն կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- նախազգուշացրել է Վենեսլանդը:

«Միայն վերջին օրերին երկու պաղեստինցի է սպանվել Իսրայելի անվտանգության ուժերի հետ առանձին միջադեպերի ընթացքում՝ ընդհարումների եւ հարձակումների համատեքստում: Մեկ իսրայելացի է սպանվել հրազենով պաղեստինցու կողմից ընթացող ավտոմոբիլից, վիրավորվել է եւս մի քանի մարդ»,- թվարկել է հատուկ համակարգողն ամենաաղմկահարույց միջադեպերը:

Վենեսլանդն Իսրայելի անվտանգության ուժերին «առավելագույն զսպվածության» եւ սոսկ կյանքի պատշպանության դեպքում զենքի կիրառման կոչ է արել: «Բռնի գործողությունների մեջ մեղավորները պետք է  անհապաղ ենթարկվեն պատասխանատվության»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս