Բաժիններ՝

Լիտվայի, Լեհաստանի և Էստոնիայի ոստիկանները կօգնեն պահպանելու Սլովենիայի և Խորվաթիայի միջև սահմանը

Լիտվայի, Լեհաստանի և Էստոնիայի իրավապահ մարմինների 21 աշխատակիցների համակազմը մայիսի 10-ին կսկսի մասնակցել Սլովենիայի և Խորվաթիայի միջև սահմանի պարեկմանը: Այդ մասին ասված է մայիսի 7-ին Սլովենիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Հաջորդ շաբաթ Եվրամիության մյուս անդամ երկրներից ոստիկանները կմիանան սլովենացի կարգի պահապաններին Խորվաթիայի հետ պետական սահմանին անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցների իրականացմանը,- ասված է հաղորդագրության մեջ:- Համակազմում կլինեն 10 իրապահ Լեհաստանից, վեց ներկայացուցիչ Լիտվայից և հինգ ոստիկան Էստոնիայից»:

Նրանք խառը պարեկախմբերի կազմում՝կգործեն Սլովենիայի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ: Սլովենիայի և Խորվաթիայի սահմանը Շենգենյան գոտու արտաքին սահմանն է: Դրանով փորձում են Իտալիա և Ավստրիա անցնել անօրինական վերաբնակիչները, այդ թվում նաև այսպես կոչված բալկանյան միգրացիոն ուղիով Թուրքիայից ժամանողները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս