«Իսկ ի՞նչ է իրականում կատարվում». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեփական կառավարչական իմպոտենտությունը գործող իշխանությունները ուզում են արդարացնել ամեն գնով. մեղավոր են բոլորը, բայց հատկապես ռուսներն ու ՀԱՊԿ-ը։

Իսկ ի՞նչ է իրականում կատարվում. Ալիև-Փաշինյան համատեղ գործարք, որի նպատակը Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտության կողմ դարձնելն ու Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելը։

Ասել եմ մեկ անգամ, կրկնեմ. Ալիևի ու Փաշինյանի թիրախում Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունն ու հայ-ռուսական հարաբերություններն են, ինչի շրջանակներում մեղավոր է նշանակվում Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը։

Մինչդեռ մեր ռազմավարական գործընկերների առաքելությունը մեզ ԱՋԱԿՑԵԼՆ Է, ՕԺԱՆԴԱԿԵԼԸ, բայց որ երբեք ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ կռվելը։ Եթե Հայաստանը չի դիմադրում և թույլ է տալիս, որ թշնամական զորքը անարգել մուտք գործի Հայաստան, սպանի մեր դիրքապային, ծեծի ու ստորացնի, մեր տարածքում զինաթափի ու գերեվարի մեր զինվորներին, ապա այս իրավիճակում

Ռուսաստանը պետք է համարի, որ Հայաստանը համաձայն է այս ամենի հետ և սկսի մտածել իր շահերի պաշտպանության մասին։

Այս իրավիճակում կա ՄԵԿ ՄԵՂԱՎՈՐ և դա Նիկոլ Փաշինյանն է ու  իրեն ծառայող պետական չինովնիկները։

Հասունանում է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ . . .»

 

Տեսանյութեր

Լրահոս