Նիկոլը թուրքական իր ծրագիրն իրականացնում է հայ ժողովրդի լուռ համաձայնությամբ և աչքերի առաջ, որպեսզի այն չդիտվի, որպես 1 անձի գործողություն, փորձում է սահմաններում տեսարաններ ստեղծել. Արտակ Զաքարյան. tert.am
Նիկոլը թուրքական իր ծրագիրն իրականացնում է հայ ժողովրդի լուռ համաձայնությամբ և աչքերի առաջ, և, որպեսզի այն չդիտվի որպես մեկ անձի գործողություն, փորձում է սահմաններում տեսարաններ ստեղծել. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Գեղարքունիքի սահմանում լարված իրավիճակի պատճառով մեկ զոհի և այսօր 6 գերեվարվածների հանգամանքին:
«Չեմ կարծում, որ մեր Պաշտպանության նախարարությունը, բանակը չի հասկանում, որ այս լարվածության պայմաններում չի կարելի չկրակելու հրաման տալ, կամ թուրքին, որպես հակառակորդ, նոր են ճանաչում, և բացառել են զոհերի կամ գերեվարվելու հնարավորությունը, բանակը դա շատ լավ գիտի, ՊՆ-ն էլ շատ լավ այդ ռիսկերը հաշվի է առել, բայց այդ ռիսկերը հաշվի առնելու պարագայում չկրակելը կամ դիմադրություն ցույց չտալը, ոչ մի գործողություն չիրականացնելը, սա արդեն այն է, որ Նիկոլն Ալիևի հետ պայմանավորվել է՝ հայ ժողովրդի աչքին թոզ փչել և վերջում ստորագրել Հայաստանի տարածքների հաշվին հերթական դավաճանական փաստաթուղթը»,- ընդգծեց նա:
Զաքարյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը պետք է դիմադրություն ցույց տար, թույլ չտար, որ ներխուժեն սահման, պետք է հաշվի առնեին, որ գերեվարվելու են և այնտեղ կրակելու իրավունք չունեցող զորքը կարող է նաև նման վատ վիճակում հայտնվել. «Գալիս են սահմանից խմբով զինվոր են առևանգում, զինաթափում, տանում են և սա քաղաքական դեբատնեի խնդի՞ր է դառել»:
Անդրառանալով Մակունցի այն հայտարարությանը, որ հանրության շրջանում կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ն օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող գործողություններին, միգուցե օպերատիվ արձագանքի հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների, Զաքարյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ն է ասե՞լ մի կրակեք սահմանների վրա, դիմել են խորհրդատվության համար, խորհրդատվություն է արել, ի՞նչ անի, տաջիկներին, ուզբեկներին ուղարկի, ասի՝ գնացեք, թույլ մի տվեք ադրբեջանցիները հայ զինվորներին գերեվարեն: Դու քո տունը չես կարողանում պաշտպանել, կողքի շենքի հարևանի վրա՞ ես մեղքը բարդում: Եթե չես կարողանում քո պետությունը պաշտպանել, ռադդ քաշի, թող գան մարդիկ, որոնք կարողանում են պատասխանատվություն կրեն, հո կրակը չե՞նք ընկել: ՀԱՊԿ-ը և միջազգային կառուցները հայտարարություններ արել են, բայց դա Ալիևի ինչի՞ն է պետք, եթե այս երկրում ունի Նիկոլ անունով վարչապետ»:
Անդրադառնալով Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ հարուցված քրեական գործին, Զաքարյանն ասաց. «Ասենք թե քրեական գործ են հարուցել, հետո ի՞նչ, ոչինչ էլ չարեցին, Ալիևը վախեցա՞վ դատախազության քրեական գործից, այդ ամենը ժողովրդի աչքին թոզ փչելու համար է»։
Պատասխանելով հարցին, թե ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞ արդյոք, ՊՆ նախկին փոխնախարարն ասաց, որ սահմանի ուղղությամբ Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ առաջին իսկ ոտնձգության ժամանակ պետք է հայտարարվեր ռազմական դրություն։
«Նախ բանակը պետք է բերել համապատասխան մարտական պատրաստվածության աստիճանի, նաև գնահատեն թե ինչ չափով պետք է տարհանում լինի: Ռազմական դրությունը նշանակում է, որ պետությունը պետք է պատրաստել ռազմական բախումների: Մենք չգիտենք չէ՞ Ալիևի մտքով վաղն ի՞նչ է անցնելու, բա որ մի քանի քաղաքացիական անձիք առևանգեն: Կապիտուլյանտի հետ ոնց ուզում, վարվում են և երբ նա շարունակում է մնալ աթոռին՝ իր անձնական կաշին փրկելու համար, և պատրաստ է գերի հանձնել, զոհեր տալ ,միայն թե իր կաշին փրկի, թիկնապահներով շրջապատված լինի և իրեն ոչ մեկ, ոչ մի բան չասի, այդ երկրի հետ ինչ ասես կարող է տեղի ուենալ:
Պատասխանելով հարցին, թե իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս է տեսնում, ՊՆ նախկին փոխնախարարն ասաց.
«Այս իրավիճակը կա՛մ կտանի ռազմական բախումների, կա՛մ Նիկոլը կգնա կասի՝ ժողովուրդ, որպեսի նոր պատերազմի մեջ չմտնենք, գնալու եմ, ստորագրեմ հերթական դավաճանական փաստաթուղթը, բոլոր անկլավները հանձնելու եմ, Հայաստանի սահմանները դառնալու են անպաշտպան և շատ խոսցելի, և միջանց ենք տրամադրելու թուրքերին, որ ինչ ուզենան անեն»: