«Պետք է շտապ կարգով կարողանանք արդյունքի հասնել, պատերազմը դեռ չի ավարտվել». Սասուն Միքայելյան
Արցախի նախագահի երեկվա հայտարարությունը պետք է որ փոթորիկ առաջացներ մեր քաղաքական դաշտում, հանրային կյանքում, տներում, մեր սրտերում։ Պետք էր, որ խաթարեր մեր քիչ թե շատ բնականոն կյանքը, պետք է որ եթերը փոխած լիներ իր թեման և բոլոր հյուրերի թիվ մեկ հարցը դա պետք է լիներ։ Բայց նման ոչինչ չի եղել։
Կոնվերս բանկը համալրել է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակում՝ հասանելի վարկատեսակների ցանկը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ղուշչյանը նշանակվել է Տավուշի փոխմարզպետ:
Արցախում ապրիլի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 70-ամյա Անետա Դարբինյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ապրիլի 28-ին Անետա Դարբինյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ:
Իսկ 17։00 բոլորս հավաքվում ենք ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։ Անօրինականության կենտրոնակայանի մոտ մեր բողոքը հայտնելու Հայաստանում շարունակվող համատարած անօրինականության եւ իրավական քաոսի դեմ
Ղրղզստանի երեք գյուղական օկրուգների տարածքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Տաջիկստանի հետ սահմանին տեղացի բնակիչների միջեւ ծայր առած բախման պատճառով:
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 215,528-ի:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Մենք գնում ենք արդյունաբերական կանեփի արտադրամասերի թույլտվության. Փաշինյան
ՀՀ-ում կթույլատրվի արտադրական կանեփի աճեցումը և առևտուրը. դատվածություն ունեցածները աճեցման լիցենզիա չեն ստանա
Օգտագործված մեքենաները նորով փոխարինելու դեպքում կգործի նոր հարկման կարգ. գործունեությունը կլիցենզավորվի
Ադրբեջանը չի կատարում գերիներին վերադարձնելու իր պարտավորությունը. Նիկոլ Փաշինյան
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ։
Չորս մարդ սպանվել եւ մեկը ծանր տուժել է Գերմանիայի Պոտսդամ քաղաքի հիվանդանոցում, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Այդ մասին հաղորդել է Potsdamer Neueste Nachrichten թերթը:
Ապրիլի 29-ին, ժամը 07:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Բոլոր գործատուները պետք է ավելացնեն պատվաստված աշխատողների քանակը. Վահան Քերոբյան
Պատվաստումների դեմ Հայաստանում շարժումներ են սկսվել, մինչդեռ շուտով առանց պատվաստման անհնար է լինելու ճամփորդելը. Փաշինյան
«Վահան Քերոբյանը կրճատել է նախարարության գյուղոլորտի 69 հաստիք». բողոքի ակցիա. ՈՒՂԻՂ
Ապրիլի 29-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսի Հյուսիսային Մարիանյան Կղզիների ափերի մոտ:
Վրաստանի համաճակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրը կատարվել է կորոնավիրուսի 29 487 թեստ եւ հայտնաբերվել է վարակման 1 551 դեպք, հաղորդվում է Stopcov.ge կառավարական կայքում։
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության հետ կապված համակարգային բնույթ ունեցող և տարիներ շարունակ լուծում չստացող խնդիրներ՝ ինչպես հրապարակային ելույթներով, հայտարարություններով, տարեկան հաղորդումներով, այնպես էլ դեռևս 2017 թվականին հրապարակված արտահերթ հրապարակային զեկույցով և այլ եղանակներով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 149 մլն 701 հազար 116 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 154 հազար 174-ից: Ապաքինվել է ավելի քան 127 միլիոն 281 հազար մարդ:
Ապրիլի 28-ին, ժամը 22:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետնամասում այրվում են ծառեր։
Հայաստանը դիտարկում է երկիր մուտքը դարձնել հնարավոր նաև պատվաստումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում. գործող կարգի համաձայն՝ ներկայում երկիր մուտքը թույլատրվում է 72 ժամվա վաղեմության թեստի բացասական պատասխանով:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել New In Chess Classic-ի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչ: