Հարի Փոթերի ակնոցները և Ինդիանա Ջոնսի գլխարկը հանվել են աճուրդի
Հուշանվերների վաճառքի Prop Store ընկերությունը հայտարարել է Լոս Անջելեսում անսովոր աճուրդի բացման մասին: Հարի Փոթերի ակնոցները և Ինդիանա Ջոնսի գլխարկը կվաճառվեն մուրճի հարվածով: Այս մասին գրում է Reuters-ը:
Աճուրդը կկայանա հունիսի 29-ից հուլիսի 1-ը:
Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ նման միջոցառումը պատմության մեջ կլինի առաջինը:
«Սա առաջին դեպքն է, որ «Warner Brothers»-ի արխիվը վաճառքի է հանում փայտիկն ու ակնոցները, որոնցով Դենիել Ռեդկլիֆը նկարահանվել է «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմում: Ստացված հասույթի 100%-ը կուղղվի բարեգործությանը»,- նշել է Prop Store ընկերությունը:
Մասնագետները փայտիկի և ակնոցների արժեքը գնահատել են 30-50 հազար դոլար:
Իսկ թավշյա գլխարկը, որը կրել է Հարիսոն Ֆորդն «Ինդիանա Ջոնս» և «Ճակատագրի տաճարը» ֆիլմում, գնահատվում է 250.000-350.000 դոլար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը