Չինաստանում վագրերը հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցի վրա ու փախել վանդակից
Չինաստանի Նանյան քաղաքում երկու վագր հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցի վրա և փախել վանդակից: Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցը մտել է վագրերի վանդակ՝ կերակրելու նրանց: Վագրերը հարձակվել են նրա վրա ու փորձել են փախչել: Դեպքի վայր եկած ոստիկանության աշխատակիցները փակել են կենդանաբանական այգին ու տարհանել շրջակա տների բնակիչներին:
Վագրերի բռնելու մի քանի անհաջող փորձերից հետո ոստիկանությունը կրակել ու սպանել է կենդանիներին: Ծանր վնասվածքներով հոսպիտալացված աշխատակիցը ևս մահացել է: