Բաժիններ՝

Amazon–ը 8.45 մլրդ դոլարով կգնի MGM կինոստուդիան

Ամերիկյան Amazon ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել MGM (Metro Goldwyn Mayer) կինոստուդիան 8.45 մլրդ ԱՄՆ դոլարով գնելու հարցում: Այս մասին ասվում է Amazon-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընկերությունը չի պատրաստվում փոխել MGM ստուդիայի կոնցեպցիան և աջակցելու է ֆիլմարտադրության աշխատանքներին:

Համաձայնագրով Amazon-ը հնարավորություն կունենա իր Prime Video հարթակում հրապարակել կինոստուդիայի ֆիլմերը, որոնք ավելի քան 4 հազարն են, ինչպես նաև ավելի քան 17 հազար հեռուստատեսային շոուները: Ֆիլմերի շարքում է նաև 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող հայտնի ֆիլմաշարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31