Բրեդ Փիթին հաջողվել է երեխաների համատեղ խնամքի իրավունք ստանալ
Հոլիվուդյան օսկարակիր դերասան Բրեդ Փիթին հաջողվել է Անջելինա Ջոլիի հետ երեխաների համար համատեղ խնամքի իրավունք ստանալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատական գործընթացը շարունակվել է շուրջ 5 տարի: Նշվում է, որ որոշումը դեռևս նախնական է, և ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին շարունակում է պայքարել իր շահերի համար:
Page Six-ի աղբյուրները հայտնել են, որ դատական գործընթացում ներգրավված են եղել ականատեսներ, փորձագետներ, բժիշկներ և այլ անձինք, ովքեր եղել են զույգի երեխաների կողքին:
Բիեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել են 2014 թվականի օգոստոսին: 2016-ի սեպտեմբերին դերասանուհին դիմել է ամուսնալուծության համար: Նրանք ունեն համատեղ երեխա, որոնցից 3-ը որդեգրված են: