ՈւԵՖԱ-ն միացել է սոցիալական լրատվամիջոցների բոյկոտին` ռասիզմի և խտրականության դեմ պայքարելու համար:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով esse.am թելեգրամյան ալիքում կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գրառմանը, որտեղ վերջինս անդրադառնում է Մինասյանի հայտարարությանն առ այն, որ չի մասնակցելու ընտրություններին:
Ապրիլի 29-ին մի քանի հազար մարդ մասնակցել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի դեմ բողոքի ակցիաներին: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Բողոքողները հավաքվել են կենտրոնական Վացլավսկե հրապարակում:
Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրության շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեց կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից մահացել է ավելի քան 400 հազար մարդ: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը: Նրա տվյալներով՝ ապրիլի 29-ի դրությամբ ինֆեկցիայի զոհերի թիվը հասել է 401 հազարի:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան հանդիպումը (առաջին խաղը՝ 1:1):
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ն ակտիվորեն համագործակցում են հաշվարկադրամարկղային սպասարկման շրջանակներում սկսած նախորդ տարվանից: Իսկ վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով: Վարկային միջոցների հաշվին հաճախորդը ձեռք է բերել շինարարական տեխնիկա և հատուկ սարքավորումներ՝ նախատեսված հողերի փորման և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար:
ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Խավիեր Պաստորեն խոսել է փարիզցիների ցանկության մասին ՝ ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Գնահատում ենք Բանկի նկատմամբ գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում ենք մայիսի մեկի՝ Աշխատակցի օրվա կապակցությամբ եւ Բանկի կորպորատիվ աշխատավարձային պայմանագրի շրջանակներում աշխատավարձ ստացող հաճախորդներին առաջարկում մայիսի 1-2-ին կատարել անկանխիկ գնումներ ու օգտվել մինչեւ 20 հազար դրամի չափով գումարի վերադարձի հնարավորությունից»,- ասել են Կոնվերս Բանկում:
Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ24+000-կմ24+760 հատվածում (Հովտամեջ և Ծիածան համայնքների մոտ) մայիսի 3-ից մինչև մայիսի 8-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։
Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների անօրինականության մասին հայտարարությունները կոպիտ քաղաքական ճնշում, միջամտություն են ներքին գործերին: Այդ մասին ապրիլի 30-ին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։
Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և բերման է ենթարկվել 41-ամյա Աշոտ Վ.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյաին և հայտնի երգչուհի Շերելին Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար:
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդ անձանցից ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ծանր է 962-ի վիճակը, իսկ ծայրահեղ ծանր՝ 233-ինը:
Քուրդ 132 մտավորական դատապարտել է անվանի թուրք պատմաբան, ցեղասպանագետ և պրոֆեսոր Թաներ Աքչամի թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթին տված հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այսօր ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկատվություն, որ Հայաստանի լավագույն և ամենապատրաստված ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՑ Արման Հովհաննիսյանի նկատմամբ Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ է հարուցել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը՝ մայիսի 2-ը, ազգային սուգի օր է հայտարարել Մերոն լեռան վրա տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ հրմշտոցի ժամանակ տուժել է 150 մարդ, 44-ը մահացել են։
Անթասիբ ժողովուրդ։ Համերգ։ Քաղաքի կենտրոնում։ Շուշին ինչ է որ, տղերքը ով էին որ։ Համերգ։
Այցով Բաքվում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները», հայտնում է minval.az-ը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի, ինչպես նաև հայապահպանության ու հայրենիքի զորացման նվիրական գործին արժանապատվորեն ծառայելու համար:
Ղրղզստանը եւ Տաջիկստանը համաձայնության են հասել երկու պետությունների սահմանին ծագած զինված հակամարտությունը խաղաղ ճանապարով կարգավորելու շուրջը:
Ապրիլի 30-ին, մայիսի 3-4-ն՝ առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ը, 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Երևանի մանկական երկաթուղի տանող թունելում ծխահեռացման աշխատանքները շարունակվում են, երկու հրշեջ ծխահարվել է:
Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել:
Ադրբեջանը վճռականորեն նայում է ապագային, Բաքվում այցով գտնվող Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az-ը։
Չինաստանի կառավարության աջակցությամբ ապրիլի 30-ին Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, որը Երևանում կլինի նախատեսված ժամկետում:
Եվրասիական տնտեսական միության և Ուզբեկստանի կառավարության միջև ստորագրվել է փոխգործակցության հուշագիր: Տեսակամրջի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար:
ԱՄՆ-ի Սենատը քվեարկության ընթացքում Վիկտորյա Նուլանդին հաստատել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում: