Ապրիլի 24-ին, ժամը 23.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Գյումրու՝ 23, և Ախուրյան գյուղի 22 և 23 տարեկան երիտասարդներ։
Ուկրաինայի նախկին նախագահ, Դոնբասի հարցով կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումն այնուամենայնիվ կկայանա:
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը թելեգրամի իր ալիքում գրել է։
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է հինգ մարդ: Այդ մասին հաղորդում է Fox News- ը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրատապ ասուլիս է հրավիրել՝ ՈՒՂԻՂ
«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացատրական աշխատանք են իրականացրել ՝ համագործակցելով Արցախի ոստիկանության գործընկերների հետ։ Արդյունքում Նոր Խարբերդում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփշտատուփեր, որոնք, ըստ նրա, բերել էր անցած տարի Արցախից։
Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցա քաղաքում:
Եվրոպական խորհրդարանը պլենար նիստում ընդունած բանաձևով կոչ է արել Եվրոպական միության երկրներին՝ իրականացնել «ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»՝ ի աջակցություն Չեխիային: «Ռուսաստան. Ալեքսեյ Նավալնիի գործը, Ուկրաինայի հետ սահմաններին ռազմական ընդլայնումը և Չեխիայի դեմ հարձակումը» անվանումով բանաձևը պաշտպանել է 569 պատգամավոր, դեմ է արտահայտվել 67, իսկ ձեռնպահ՝ 46 պատգամավոր:
Ճապոնիան Չինաստանի ռազմական հզորության աճը համարել է «անվտանգության ապահովման տեսակետից մեծ անհանգստություն հարուցող տարածաշրջանում և աշխարհում»: Այդ մասին ասվում է երկրի ԱԳ նախարարության՝ ապրիլի 27-ին հրապարակված 2021 թվականի «Դիվանագիտության կապույտ գրքում» (փաստորեն ընդգրկում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանը):
Ճապոնիայի որոշ քաղաքներ, որտեղ արտասահմանցի մարզիկները պատրաստվում էին անցկացնել նախաօլիմպիական ուսումնամարզական հավաքներ, համաճարակի պատճառով որոշել են հրաժարվել:
Պատերազմի մասին զրույցները որքան բարդ են, նույնքան էլ անխուսափելի: Ինչպես դասեր քաղել պարտությունից, ինչպես առաջ շարժվել և շարունակել ստեղծագործել՝ անդավաճան մնալով սեփական անձին՝ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հետ:
Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակեց իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական ժամանակացույցը՝ 2021 թ. մայիսի 1- 2021թ. սեպտեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածի համար, որի կապակցությամբ, դատելով որոշ ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից, պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել:
Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի 4-5 նոր ուղեգրերի հույս ունի:
Բիշքեքը և Դուշանբեն պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարները շուտով պետք է հանդիպեն տաջիկական Իսֆարա քաղաքում՝ բանակցությունների նպատակով:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և այդ երկրի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Մոսկվան կողմնորոշվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի զրույցի արտահոսքի մասին:
Ռուսական Свободная пресса հրատարակությունը իր հոդվածում ներկայացրել է երկրների ղեկավարների հեռախոսային խոսակցությունների արարողակարգերի գաղտնիքները:
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով:
Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ռոման Բալայանի մասին:
Մայիսի 5-ին և 6-ին այցով Հայաստանում կգտնվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկանում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից։
Բռնությունը՝ հրազենի կիրառմամբ իսկական համաճարակ է դարձել Միացյալ Նահանգների համար: Ապրիլի 28-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով երկրի Կոնգրեսի երկու պալատների անդամների առջև:
Արցախում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրումը Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություններին:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար: Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով։
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը պայմանավորվել են Արցախյան հարցի կարգավորման գործընթացում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին աշխատանքային այցով կժամանի Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այց կիրականացնի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու»,- հայտնել է Զախարովան:
Դեռևս հայտնի չէ, թե Հայաստան այցի շրջանակում հանդիպումների ինչ օրակարգ կունենա Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին աշխատանքային այցով կժամանի Երևան:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը:
Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2021 թ. մայիսի 1-ից մինչև 2021 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:
2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել է Իրանի եւ ԿԺԴՀ-ի սպառնալիքներին հակադրել «դիվանագիտությունը եւ կոշտ զսպումը»։
: Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: