ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի վերաբերյալ զեկույցների առնչությամբ: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և գործի դնել վստահություն հաստատող միջոցները՝ ստեղծելու երկխոսությանը նպաստող մթնոլորտ»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31