Որպեսզի հնարավոր լինի հաղթել, պետք է հանրային գիտակցության մեջ և պետական համակարգում հաղթանակը արձանագրված լինի ընտրություններից առնվազն 10 օր առաջ։ Իսկ որպեսզի դա լինի, պետք է փոփոխության գաղափարով վարակել ողջ երկիրը։ Այն պետք է մտնի յուրաքանչյուրի տուն, նույնիսկ՝ Նիկոլին քվեարկել պատրաստվողների։
Մայիսի 10-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև մայիսի 25-ը։
«Փաշինյանին ընտրած 880.000 հայերը պետք է խոստովանեն, որ իրենք էլ են «Նիկոլ»». Տիգրան Աթանեսյան :
Նիկո՛լ, թուրքը Նախիջևանում ավիաբազա է բացել, ի՞նչ կասես. Սերգեյ Շաքարյանց:
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել 11 մարդ, «Ինտերֆաքսին» հայտնել է մի իրազեկ աղբյուր։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2020թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվանից մենք մեր բոլոր ռեսուրսները պետք է դնենք արժանապատիվ, երկարաժամկետ և ամուր խաղաղություն կառուցելու համար: Նիկոլակերպ «քաղաքականությունն» ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները: Մենք ուղղակի պարտավոր ենք կասեցնել կործանման տանող այս ամենաթողությունը, անպատասխանատվությունը, հակապետական, ապազգային փնթիություններն ու դավաճանական քայլերը: Առաջին հերթին մենք պետք է կարողանանք մեզ հարգանքի ու պատվի արժանացնել, զարգացնել, վերակառուցել ու պաշտպանել:
Նախագահ Վլադիմիր Պուտինը Դումային ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին թիվ 1168313-7 օրինագիծը: Օրինագիծը հայտնվել է Դումայի բազայում:
Դավիթ Սահակյանցը՝ ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթի, մեսիջների մասին. ՈւՂԻՂ:
Արցախում մայիսի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր։
Մայիսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մայիսի 8-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում տեղի ունեցած 37-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Պատերազմն ու դրան հետևած գործընթացները՝ պարտության և ողբերգության ողջ պատասխանատվությունը բանակի, հրամանատարության, զինվորականների, պահեստազորայինների և կամավորականների վրա բարդելը, իշխանության համար երկու հիմնական նպատակ ուներ՝ ազատել քաղաքական վերնախավին թիվ մեկ մեղավոր և պատասխանատու լինելու դերից ու արտահերթ ընտրությունների միջոցով ապահովել իշխանության վերարտադրությունը:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հասարակությանն առաջարկում է մոռանալ այդ մարդկանց կյանքի ու մահվան մասին և տոգորվել մի քանի հազար դրամով բարձրացված նպաստով ու արդեն քանդված ասֆալտով։ Գնդակը, ինչպես ասում են, հասարակության դաշտում է։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանում երկուշաբթի տեղի ունեցած նիստին, որի ժամանակ վարչապետ ընտրելու երկրորդ ձևական փորձն է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:
Միացյալ Նահանգները կշարունակի ֆինանսական եւ հումանիտար օգնություն ցույց տալ Աֆղանստանին Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
Դավիթ Գրիգորյանն ու «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաները՝ Եռաբլուրում
Վեց երեխաներ եւ ուսուցիչը, նախնական տվյալներով, զոհվել են Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր։
Այսօր Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանություն է ունեցել աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան:
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ «արձակվեց» մի խորհրդարան, որը մեր երկրի պատմության մեջ մնալու է որպես ամենամոթալի, ամենախայտառակ, ամենադավաճան, ամենահակահայ, ամենացինիկ, ամենաինքնապարգեւատրված,ամենահողատու խորհրդարանը։ Որոշ անհատների մասին չեմ խոսում, իհարկե, կային հատուկենտ կարգին հայեր, բայց նրանք տրամադրություն եւ եղանակ չփոխեցին, չուզեցին կամ չկարողացան․․․
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև Լաչինի միջանցքով պարենի և տարբեր ապրանքների փոխադրման խնդիրները:
Տիգրան Աթանեսյանը՝ ԱԺ-ում Փաշինյանի ելույթի, խորհրդարանի լուծարման և հետագա անելիքների մասին. ՈւՂԻՂ
Իջևանցին էշով եկել էր ԱԺ՝ Փաշինյանին տանելու։ Իշխանությունը, սակայն, ո´չ իջևանցուն հասկացավ, ոչ՝ էշին։ Քաղաքացուն բերման ենթարկեցին, իսկ էշը մնաց մենակ՝ Բաղրամյան պողոտայում։ Կարող ենք արձանագրել, որ տիրոջից բացի՝ խախտվեցին նաև էշի իրավունքները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Շրջաբերականում առաջարկ է հնչել նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանի պահանջները:
Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 596-ի:
Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Ալաշկերտ»-ի դեմ հանդիպումը որակում է լարված:
Ընթացիկ տարում զգալի աշխատանք պետք է կատարվի նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման ուղղությամբ: