«Ոչ թե կոռուպցիա, այլ նվեր․․․». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախկին պատմության ուսուցիչ, 80-ից 100 հազար դրամ աշխատավարձ ստացող, կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող, քպ անդամ, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որպես նվիրատվություն ստացել է 105 000 դոլար։

Հիշեցի 90-ականների մի իրական պատմություն։

1990թ․ Գերագույն Խորհրդի ընտրություններից կարճ ժամանակ անց,նիստերի դահլիճում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը հանդիպում է «արդարության» հայտնի մարտիկ Խաչիկ Ստամբոլցյանին։ Վերջինս ԳԽ նիստի էր եկել շքեղ կոստյումով։ Վլադիմիր Մովսիսյանը զարմանքով դիմում է Խաչիկ Ստամբոլցյանին․

-Խաչի՞կ, այդ շքեղ կոստյումը քեզ որտեղի՞ց։

Հետևում է Խաչիկ Ստամբոլցյանի պատասխանը․

-Նվեր եմ ստացել։

Վլադիմիր Մովսիսյանը ժպտալով ասում է․

-Է՛, մենք էլ էինք նվեր ստանում, բա ի՞նչ էիք մեզ հայհոյում»։

Տեսանյութեր

Լրահոս