«Արևմուտքը ՌԴ-ի հետ բարիշելու է։ Մինչ այդ պետք է կարողանալ չհայաթափել Արցախը». Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում սով է… ու ցեղասպանություն։ Ավելի վատ է, քան 1915-ին։ Միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշման վրա Ադրբեջանը թքած ունի։ Խաղաղապահներն էլ ոչին չեն կարող անել։ Չեն էլ ուզում։ Պատճառը մեկն է. Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում 2022-ի հոկտեմբերին։

Դրանից հետո Ադրբեջանն ասում է՝ էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է, ի՞նչ ուզում եմ՝ անում եմ։ Պիտի հորդորեի Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը, հայտարարի, որ ինչպեսև այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ կարևոր է։

1-2 տարուց աշխարհի քարտեզը վերաձևակերպվելու է։ Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ՌԴ-ը չի պարտվելու։ Արևմուտքը ՌԴ-ի հետ բարիշելու է։ Մինչ այդ պետք է կարողանալ չհայաթափել Արցախը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031