Բաժիններ՝

Անկարայում կկայանա Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահական նստավայրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Օրակարգային հարցերի թվում են «‎ահաբեկչության դեմ պայքարը», ռուս-ուկրաինական հակամարտությունը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նիստի ընթացքում տեղեկություններ կհաղորդվեն երկրում և դրա սահմաներից դուրս Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների մասին, կքննարկվեն Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, սիրիացի փախստականների վերադարձը իրենց երկրներ։ Մասնակիցները կանդրադառնան նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, հացահատիկի տեղափոխմանը։։

Նիստին վերջին անգամ կմասնակցեն այլևս նախկին ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աթիլա Գյուլանը, որոնք Բարձրագույն զինվորական խորհրդի որոշմամբ (YAŞ) պաշտոնաթող են արվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս