Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լատվիայի կառավարությունը հաստատել է 1.7 մլն եվրո գումարով Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ առանձնապես ծանր հանցագործությանը օժանդակելու մեղադրանքով հետախուզվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Վերջին օրերին կրկին ակտիվացնել է այսպես կոչված «անկլավների փոխանակման» թեման։ Հատկանշական է, որ ըստ մամուլում տարածված, նաև ՊՆ կողմից հաստատված/չհերքված տեղեկությունների` վերջին օրերին ռուս սահմանապահներ են տեղակայվել Տավուշի մարզի հենց այն բնակավայրերում, որոնք գտնվում են այդ «անկլավներին» կից` Ոսկեպար, Ազատամուտ, Այգեհովիտ գյուղերում։
Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ իր նոր ակումբը` ՊՍԺ-ն համապատասխանում է ֆուտբոլային իր ամբիցիաներին:
Թիթեղյա տանիքի պոկվելու և շպրտվելու հետևանքով կոտրվել է նաև երկաթյա էլեկտրասյունը։
Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը կհրաժարվի միջազգային կարգի մրցավարության գրքույկից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ալեքսանյանը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիա ստորագրած հայրենադավների ոհմակի «երևելի» ներկայացուցիչներից մեկը, ընդդիմության ելույթները մեկնաբանում է որպես ընտրություններում պարտվելու արդյունք։
Գուցե ԱԺ նախագահին խնդրեմ բյուջեի հնարավորության շրջանակում տարին մեկ լինենք Սփյուռքի գաղթօջախներում
Համոզված եմ՝ ընդդիմությունն ԱԺ է եկել այնպիսի պոտենցիալով, որը պետք է օգտագործվի. Վահե Ղալումյան
Վահե Ղալումյանը համարում է՝ համավարակն է մեղավոր, որ ՏԻՄ ընտրություններ հավերժ չեն անցկացվում
ԱՄՆ-ի զինվորականները կարծում են, որ Աֆղանստանում իրադրությունը սրընթաց վատթարանում է, «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները կարող են երկրի մայրաքաղաք Քաբուլը գրավել մեկից մինչեւ երեք ամիս ժամկետում:
Գեղամ Մանուկյանը Ղալումյանին հիշեցրեց՝ նրա հայրը նախկինում ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ էր
Նախատեսված են հանդիպումներ Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում: Այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու հարցում:
Եկեք քաղաքացիների խաթեր փակենք էս թեման. Ալեն Սիմոնյան
Օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ, տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը։
Թալիբներն օգոստոսի 6-ին հայտարարել էին, որ գրավել են Զարանջը՝ Նիմրոզ նահանգի վարչական կենտրոնը, որը գտնվում է Աֆղանստանի հարավ-արեւմուտքում:
Օգոստոսի 10-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։
Ամերիկացի 27 կոնգրեսական Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նամակ է հղել, որտեղ կոչ են անում էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ, նշելով, որ «Թուրքական ԱԹՍ-ները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների համար»։
Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իրանում քննարկում է ռուսալեզու հեռուստաալիք ստեղծելու հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
Կիպրոսի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 53 ամյա Պամբոս Քրիստոդուլուն նշանակվել է «Սևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։
Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց թվին է դասվում նաև Ազգային ժողովի մեր երկու գործընկեր պատգամավորների` մինչ օրս կալանավորված մնալը: Սահմանադրության 94-րդ հոդվածը երաշխավորում է պատգամավորի ներկայացուցչական մանդատը:
ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել օգոստոսի 11-ին անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ, որը կտևի մինչև ժամը 20:00-ն:
Մի հատ նայենք՝ ով ինչի համար է պայքարել ու ինչի համար է շարունակում պայքարել. Արծվիկ Մինասյան:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը:
Թեհրանը հուսով է, որ Մոսկվայի հետ կլուծի «Բուշեր»-ի ատոմային էլեկտրակայանի պարտքի հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում գործարկել է ակցիա: Դրանով սկսնակ եւ գործող բիզնեսին առաջարկվում է ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 11-ի հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանը ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: