Բաժիններ՝

Հայաստանի Մ-21 հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին:

Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:

Դարպասապահներ

Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Ռաֆայել Մանասյան – «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ»

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան – ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան – ԲԿՄԱ
Համլետ Մնացականյան – «Շիրակ»
Անդրանիկ Հակոբյան – «Էլչե» (Իսպանիա)
Ավենտիս Ավենտիսյան – «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան – ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Լևոն Դարբինյան – «Շիրակ»
Նարեկ Հովհաննիսյան – «Վան»
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան – «Նանտ» (Ֆրանսիա)
Տիգրան Ավանեսյան – «Բալտիկա» (Ռուսաստան)
Էդուարդ Բագրինցև – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Դարոն Իսկենդերյան – «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)
Նիկոլաս Կալուկյան – «Սիրակուզա» (ԱՄՆ)
Լևոն Վարդանյան – «Փյունիկ»
Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ

Հայաստանի Մ-21 հավաքականը կսկսի նախապատրաստությունը սեպտեմբերի 4-ին:

ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի Մ-21 հավաքականը առաջին 2 հանդիպումը կանցկացնի Հայաստանում:

Սեպտեմբերի 8-ին մեր ընտրանին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կհյուրընկալի Ալբանիայի, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Չեռնոգորիայի Մ-21 ընտրանիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս