
«Ավինյանը հոգի չունի։ Սիրտն էլ լոկ քաղաքապետ է ուզում». Միքայել Ոսկանյան

Թառահար Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական պետության մայրաքաղաքի փողքաղաքապետը, քաղաքապետի թեկնածուն, խուսափում է հրապարկային Արցախի այսօրվա վիճակի մասին խոսել՝ հորդորելով լրագրողներին վերալեկներից ու քաղաքային առօրյա խնդիրներից հարց տալ։
Իսկ Փարիզի քաղաքապետը, որ Ֆրանսիացի է, իր հսկայական մայրաքաղաքի հոգսերը թողած, ժամանում է Հայաստան, որ Արցախին օգնություն հասցնելու փորձ անի։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն դիմել է Ֆրանսիայի տարածքային մարմիններին՝ Արցախ մարդասիրական ավտոշարասյուն հասցնելը կազմակերպելու կոչով:
Շարասյունը գուցե Արցախ չմտնի, բայց առնվազն միջազգային ասպարեզում հայտնի քաղաքական գործչի հոգու ճիչն է։ Նրա հոգին ցավում է Արցախի 120 հազար արցախահայության համար։ Իսկ Ավինյանը հոգի չունի։ Սիրտն էլ լոկ քաղաքապետ է ուզում։