
«Փաստորեն ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում, որպեսզի թույլ չտա ՔՊ-ի տապալումը և ընտրությունները գոնե երկրորդ փուլ տանի»

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուկրաինական Զելենսկու հայկական կլոնը հայտարարել է, որ ընտրություններից հետո ոչ ՔՊ-ին կմիանա, ոչ «նախկիններին»:
Չգիտեմ՝ նախկիններ ասելով ում նկատի ունի, դա թողնենք իր երևակայությանն (կարծես թե նորերը մի … են, ինքն էլ դրանց հպարտ ներկայացուցիչն է) ու փորձենք հասկանալ ասածի իմաստը:
Իմաստը հետևյալն է, եթե այնպես ստացվի, որ կոալիցիա կազմելու պահանջ առաջանա ընդդեմ ՔՊ-ի ու դրանով սկսվի իշխանափոխության ընթացքն, ապա ինքը դա կտապալի:
Հիմա սա քաղաքական լեզվով բացատրենք: Փաստորեն ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում, որպեսզի թույլ չտա ՔՊ-ի տապալումը և ընտրությունները գոնե երկրորդ փուլ տանի»: