Սան Պաուլոյի նախկին դատախազը նահանգային խորհրդարանում բարձրացրել է ԼՂ շրջափակման հարցը

Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանի շենքում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել բրազիլահայ (նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի), Սան Պաուլո նահանգի նախկին դատախազ Կենարիկ Բուժիկյանին պատվելու միջոցառումը:

Իր ելույթի ընթացքում Բուժիկյանը ներկայացրել է պատմական և իրավական փաստեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ կապելով այն նաև ներկայումս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության չճանաչված լինելը համարձակություն է տալիս ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար, նրանք շարունակաբար շրջափակման մեջ են պահում տարածաշրջանի՝ բացառապես հայ 120 հազար բնակչությանը:

Բուժիկյանի ելույթի ընթացքում դահլիճում Արցախն ապաշրջափակելու կոչերով ցուցապաստառներ են բացել բրազիլահայ ակտիվիստները: Պաստառների վրա գրված է եղել «#SOSARTSAKH» և «Բացե´ք Ադրբեջանի կողմից շրջափակված #THEROADOFLIFE»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930