Չինացիները հետաքրքրված են Լարս տանող ճանապարհի կառուցմամբ
Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի կառուցման համար հայտ է ներկայացրել չինական 5 ընկերություն: Ընկերությունները դիմել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հայտարարած 245,886 միլիոնանոց մրցույթին մասնակցելու համար: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ մրցութային փաստաթղթերի՝ այն վերաբերում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Ստեփանծմինդա-Գվելեթի ավտոճանապարհի շինարարությանը։
Մրցույթի հայտերի ընդունումը սկսվել է օգոստոսի 14-ին և ավարտվել օգոստոսի 18-ին: Ներկայումս մրցույթն ընտրության/գնահատման փուլում է: Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է ավարտի ճանապարհի շինարարությունը պայմանագրի կնքումից հետո 30 ամսվա ընթացքում։