Եվրոպական ժողովրդավարությունն Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ` հերքել է ՀՀ կառավարիչների հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:

Այս պաշտոնական փաստաթուղթը, հիմք է հանդիսանում ասելու, որ եվրոպական ժողովրդավարությունն Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ` հերքել է ՀՀ կառավարիչների «արդարադատության» հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը:

Չեմ բացատում, որ համաեվրոպական տարբեր կառույցներ, հղում անելով ամենախոշոր քաղաքական միավորման պաշտոնական դիրքորոշման վրա, կրկին անդրադառնան այս հարցին` նշելով, որ ժողովրդավարության բաստիոնում կան քաղաքական բանտարկյալներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930