Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերին երեք հանդիպումներ կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկայացրել է հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար, որտեղ կան մի շարք փոփոխություններ։
Ուշագրավ է, որ բռնկման մասին հայտարարել են նաև Նիգերիայի հարավում, որտեղ գրիպի այդ տեսակից սատկել է 160 հազար ընտանի թռչուն:
Ես հիշեցնեմ, որ Երիցաթումբ գյուղը վերջին անգամ պատերազմական վիճակում ու ռազմաճակատային եղել էր 1920 թ., երբ Դրոն ու Նժդեհը Զանգեզուրն ազատում էին թուրքերից մինչև Ղուբաթլու։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը մեկնաբանել է Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունը՝ հայտարարելով, որ հարձակումն իրականացրել են ահաբեկիչները: Այդ մասին հայտնում է Sputnik Афганистан Տելեգրամ-ալիքը:
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։
Քաբուլի միջազգային օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել: Օտարերկրյա լրատվամիջոցները հայտնում են, որ կատարվածը ահաբեկչական հարձակման հետևանք է: Վերջին թարմացված տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, էականորեն սահմանափակվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի թաղամասի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից Գորիսից Կապան միջպետական ճանապարհը երկու հատվածներով անօրինական փակելու պատճառով:
Օգոստոսի 26-ին, ժամը 17։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 26-ին կայացած առաջին մարզմանը մասնակցել են 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Այսօր Երևանի ժամանակով 19։00-ին կմեկնարկի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի «Ալաշկերտ»-«Գլազգո Ռեյնջերս» հանդիպումը։ Առաջին խաղում հայկական թիմը պարտվել է 0։1 հաշվով, այնպես որ, այսօր խաղ վերադառնալու հնարավորություն կա։ Հաղթելու դեպքում պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը կխաղա Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Պարտվելու դեպքում ևս «Ալաշկերտը» պատմական նվաճման կհասնի, քանի որ արդեն իսկ ապահովել է իր տեղը կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Աֆղանստանից իր զինվորական ուժերը ետ է վերադարձնում։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:
Անկարայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը։ Այնուհետև նախարարները մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին: Ուրուգվայի արտգործնախարարը պաշտոնական այցով է գտնվում Թուրքիայում։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 4128-ով: Մահացել է 79 մարդ:
Եվրամիությունը լիովին ավարտել է Աֆղանստանում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի տարհանումը, բացառությամբ դիվանագետների փոքր խմբի, որոնք համակարգում են Եվրամիության պետությունների տարհանման ջանքերը: Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատումից հետո Israir Airlines իսրայելական ավիաընկերությունը սեպտեմբերից վերսկսում է թռիչքները Թել-Ավիվ-Բաթում ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին:
Եթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք: Այս մասին, ըստ news.am-ի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Օգոստոսի 25-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մայրաքաղաքի Տիչինայի փողոցի ռեստորաններից մեկի հետնամասում մի քանի հոգու դանակահարել են։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական ակտի սպառնալիքն օրեցօր աճում է, խոսքը իրական, այլ ոչ թե տեսական վտանգավորության մասին է: Այդ մասին նա հայտարարել է Financial Times թերթին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ հենց Անդրանիկ Քոչարյանի գործընկեր՝ նույն խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանն էր հայտարարել, թե «Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ»։
Օգոստոսի 24-26-ը Ազգային ժողովում քննարկվեց եւ իշխող ուժի կողմից ընդունվեց կառավարության, այսպես կոչված, ծրագիրը, որն առկա ծայրահեղ մարտահրավերների վերաբերյալ կիրառական լուծումներ չէր պարունակում, ավելին՝ պարունակում է լուրջ ռիսկեր: Քննարկման ընթացքում բարձրացվեցին հանրությանը հուզող մի շարք հարցեր, որոնց հիմնականում տրվեցին իշխանություններին բնորոշ՝ սուտ, մանիպուլյատիվ կամ խուսափողական պատասխաններ:
Հուլիսի 20-ի երեկոյան բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Աճառյան փողոցի մի բնակիչ հայտնում էր, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան դուռն ու գողացել ոսկյա զարդեր:
«Հեղափոխության պահապաններ» հրոսակախմբի անդամներին ընդունել են գործի՝ ԱԱԾ 10-րդ վարչություն․ Արմեն Աշոտյան
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է առաջին դասարանցիների համար կրթական տարին սկսել մեկ օր շուտ՝ բացառելու համար դպրոցներում սեպտեմբերի 1-ին սպասվող կուտակումները: Այս մասին օգոստոսի 26-ին Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում տեղի ունեցած Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ի՞նչ եղավ կապիտուլյանտ, ո՞նց սենց եղավ. Արմեն Աշոտյան
Չինաստանը պատրաստ է միջազգային հանրակցության հետ միասին աշխատել խաղաղ վերականգնմանը, կենսապայմանների բարելավմանը եւ Աֆղանստանի ինքնուրույն զարգացման հնարավորություններին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:
Ադրբեջանական զինուժի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի տեղեկություններով, մինչև երեկո կբացվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այս պահին եռակողմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ:
Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսելու փորձն ապարդյուն է եղել։ Ճանապարհը փակած ադրբեջանցիների հետ փորձել է հանդիպել Սյունիքի մարզպետի տեղակալ Կամո Ավանեսյանը։
Ադրբեջանի այս անթույլատրելի վարքագծի, մեր քաղաքացիական բնակչության, այդ թվում նաև կանանց, երեխաների և ծերերի իրավունքների խախտումների վերաբերյալ գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների գրասենյակներ: