Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը խաղաղության օրակարգին խթանող իրադարձություն է համարում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը, որը կազմակերպվելու է Գրանադայում, կարող է խթանել տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը։

Այս կարծիքը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին:

«Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը խթան կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացման համար», – ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու պատմական հնարավորություններ են ստեղծվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031