Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը

Խոր ցավով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացավ հայ մշակույթի անխոնջ պահապան, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության գլխավոր շտաբի «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մակեդոնի Հակոբյանը:

Նրա ապրած ողջ կյանքը համակ նվիրում էր հայ մշակույթին: Որպես պարարվեստի մասնագետ նա սիրված ու հարգված անձնավորություն էր թե իր ղեկավարած կոլեկտիվներում և թե հանրության մեջ:

Իր ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում նա անդավաճան մնաց հայ պարի հերոսական և առնական ոգուն, հիմնեց ինքնատիպ պարի մի դպրոց, ուր դաստիարակվեցին հազարավոր հայ մանուկներ ու պատանիներ՝ դառնալով հայրենիքի խիզախ զինվորներն ու պաշտպանները:

Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն այսօր խորապես վշտակցում է նրա ընտանիքին և բոլոր հարազատներին: Մուրադ Հակոբյանի ինքնանվիրումով ապրած կյանքը, նրա ողջ կենսագրությունը անջնջելի հետք են թողնելու գալիք սերունդների հոգիներում:

Գնաս խաղաղությամբ մշակույթի անխոնջ պահապան, հարգարժան մարդ և սիրելի ընկեր:

Տեսանյութեր

Լրահոս