
ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին Հայաստանի հայտարարությունները սուվերեն որոշում են, բայց ՌԴ-ն հույս ունի որ «ժամանակավոր որևէ վարչակազմ» չի խաթարի ՀՀ-ի և ՌԴ-ի կապերը․ Լավրով

ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին Երևանի հայտարարությունները սուվերեն որոշում են, բայց Մոսկվան հույս ունի որ «ժամանակավոր որևէ վարչակազմ» չի խզի Հայաստանի ու Ռուսաստանի միջև կապերը։
Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե հիմա, ինչպես հայտարարեցին Հայաստանի որոշ ղեկավարներ, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, իրենք այլ տեղ կփնտրեն գործընկերներ՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, սա իրենց սուվերեն ընտրությունն է՝ Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես դեռ հուսով եմ, որ ռուս և հայ ժողովուրդների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարողանա խաթարել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում: