Յուպիտերը դիմակայության կետին կհասնի 2023 թվականի նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 14:44-ին (GMT 10:44): Այդ պահին գազային հսկան կհայտնվի Երկրի նկատմամբ Արևի հակառակ կողմում։
Տղամարդիկ կարող են զգալ սթրես, աճող անհանգստություն, զգայունություն ֆիզիկական ցավի և այլ արտաքին գործոնների նկատմամբ: Դա պայմանավորված է նրանով, որ Երկրի էլեկտրամագնիսական դաշտի գործունեության փոփոխությունները կարող են դանդաղեցնել արյան հոսքը մազանոթներում և բարձրացնել ներհոդային, ներակնային և ներգանգային ճնշումը:
Հայաստանի իշխանության ու պետական կառավարման համակարգի ամենաբնորոշ հատկանիշը սեփական բնորոշչի բացակայությունն է: Քաղաքական էլիտան, իշխող կուսակցությունը, բարձրաստիճան պաշտոնյաների դասը, որոնք նորմալ երկրներում համարվում են պետականության ողնաշարը և գոնե առանցքային հարցերում ունեն սեփական դիրքորոշում, համակարգային կարմիր գծեր, Հայաստանում ամբողջությամբ սպասարկում են մեկ անձի, անհատի քաղաքական, մտավոր/անմիտ, իրատեսական/ցնորամիտ և բազմապիսի այլ հավակնությունները:
Թուրքական «MetroPOLL» հետազոտական ընկերությունը սոցհարցումներ է անցկացրել Թուրքիայում։ «Ցանկանում ե՞ք ապրել կամ սովորել երկրից դուրս» հարցին հարցվածների 39․1%-ը պատասխանել է այո, 56․4%-ը ոչ, իսկ 4․5%-ը պատասխան չի տվել։
Մեծ Բրիտանիայում հրատարակող Collins English հեղինակավոր բառարանը տարվա բառ է ընտրել «Artificial intelligence»-ը՝ «Արհեստական բանականությունը» (հապավումը՝ AI):
Կատարվում է քննություն:
Հայրենիքը պետությունն է, պետությունը՝ հայրենիքը, ասում է Նիկոլ Փաշինյանը՝ դա ներկայացնելով՝ որպես սեփական հերթական հայեցակարգային հայտնագործություն: Գիտակցաբար թե ոչ, բայց այդ հայտարարությամբ նա հաղորդում է ներկայացնում ծանրագույն հանցագործության մասին՝ հաղորդում սեփական անձի դեմ:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Հայաստանին սպասվող «խաղաղության» մասին հայտարարություններին՝ Քրիստինե Վարդանյանը վստահ տեսակետ հայտնեց, որ ներկա իշխանություններն ի վիճակի չեն անգամ հիմա ինքնուրույն որոշումներ կայացնելու: Իսկ այդ «խաղաղության խաչմերուկ»-ի գործարկման դեպքում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, իշխանությունն ի վիճակի չի լինելու վերահսկել թշնամական երկու երկրների կողմից հետևողականորեն իրականացվող ծրագրերը՝ կանգնելով նոր նախապայմանների առջև:
Հոկտեմբերի 26-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100.000 դրամ:
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Վրաստանի քաղաքացիության մասին» փոփոխությունները, որոնց համաձայն՝ քաղաքացիություն ստանալն ավելի հեշտ է դառնում։ Օրինագիծը քվեարկության դրվեց այսօր՝ նոյեմբերի 1-ին, լիագումար նիստում։
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 11-ամյա աղջիկ, որին տիրի հրացանի կրակոցով վնասել է մի 13-ամյա տղա։ Այս մասին տեղեկացավ բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից, ըստ որի՝ երեխան տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա աջ թոքի հատվածում հայտնաբերվել է օտար մարմին:
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) միջազգային մրցույթներում ունեցած իր հաղթարշավում գրանցել է ևս մեկ հաղթանակ. նա Գդանսկում (Լեհաստան) կայացած դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի։
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պահից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհված երեխաների թիվը գերազանցել է 3600-ը:
ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն կմեկնի Իսրայել, որից հետո կմեկնի Հորդանան և Թուրքիա՝ քննարկելու, մասնավորապես, պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Կալանքի տակ գտնվող ակտիվիստ Նարեկ Մալյանի պաշտպանությունը գանգատ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հոկտեմբերի 28-ին, ժամը 12.10-ին, Երևանի Աճառյան փողոցում «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին։ Այս մասին հայտնել է Petra պետական գործակալությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ արդյո՞ք ՀԿԿ-ն ուսումնասիրում է այս իշխանության ներկայացուցիչների հետ կապված ունեցվածքի ձեռքբերման դեպքերը, վստահեցրեց, թե կառույցն ուսումնասիրում է ամեն ինչ՝ անկախ դեմքերից, զբաղեցրած պաշտոններից։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 38-ամյա Մանուկ Ա.-ն, որը 2021 թ. հունիսի 23-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասոցացվում է ողբերգության հետ։ Այս կարծիքին է մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը՝ 74 տոկոսը։
Ոստիկանությունը պետք է տապալի գետնին ու տանի. բժիշկ կանչեք՝ մարդ է վատացել. Վեճ ԱԺ-ում
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում անցկացվել թյուրքական աշխարհի մշակութային ժողով։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին կայցելի Հայաստան, որից հետո կմեկնի Ադրբեջան։ Այս մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Մամուլի հարգարժան ներկայացուցիչներ, կներեք որ չեմ պատասխանում ձեր զանգերին։ Ում որ հետաքրքիր է համեցեք դատական նիստի։
Սիրելի’ հայրենակիցներ տեղեկացնում ենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից նախաձեռնված անվճար դասընթացների առաջին եռամսյակի գրանցումների փուլը ավարտված է։
Վստահ ենք ՄԻԵԴ կողմից արդարության վերականգնում պարտադրող դատական ակտի կայացման մեջ։