Հայաստանի «Գյուրջիև» համույթը նոյեմբեր ամսին համերգային շրջագայություն կունենա եվրոպական մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Բելգիա,Նիդերլանդ, Հունգարիա և Լյուքսեմբուրգ:
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Այդ մարդու արարքը ուղղակիորեն պայմանավորված էր ադրբեջանցիների անպատժելիությամբ. երբ մարդասպանը (այն էլ՝ ցեղասպանական մոտիվով մարդասպանը) չի պատժվում, ապա առաջ է գալիս արյան վրեժի բնական իրավունքը, որը շատ ավելի արդար բան է, քան գրված օրենքի տասնյակ հատորները։
Վրաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4565 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 780.391 է:
Այս ամենի ֆոնին առավել հասկանալի է դառնում, թե ինչու էր Քաղաքացիական Պայմանագիրն այդքան դեմ, որ ընդլայնվեն վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի սահմանները, իսկ դրա որոշ դրսևորումները՝ քրեականացվեն»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքները:
Ի լրումն Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր կողմից տարածված տեղեկատվության, հայտնում ենք, որ 1975թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու պոլիկլինիկաների տնօրեններ ազատվել են պաշտոնից։
2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Արցախի Դատախազությունից։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կցանկանար «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մի քանի դիվիզիոն ստանալ Ռուսաստանից:
Արցախ կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 10-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի հետ չի համաձայնեցրել իր այն հայտարարությունը, որ Բելառուսը կարող է փակել «Յամալ – Եվրոպա» գազախողովակը՝ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնմանն ի պատասխան:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 12-ին նոր որոշում է ստորագրել մարզպետի խորհրդականին աշխատանքից ազատելու մասին:
2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
Նոյեմբերի 13-ին ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի ավարտական միջոցառմանը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Հայաստանում Ամերիկայի դեսպան Լին Թրեյսին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին եռամյա փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված «Անգլախոս գյուղական դպրոցներ» պիլոտային նախաձեռնության տարածմանը։
Արձանագրվեց, որ օրենսդրական փոփոխությունների հիշյալ նախագծում Մայր Աթոռի առաջարկը տեղ չի գտել և Հայ Եկեղեցու հետ որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել։
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել 66-ամյա Սոֆիկ Արշակյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության շրջանակում:
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամիավորման զորամասերում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին։
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված ու մեկ տարի իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում գտնվել է 1697 աճյուն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար չի համարում ՆԱՏՕ-ի զորավարժություններին ի պատասխան Սև ծովում ռուսական զորքերի զորավարժություններ անցկացնելը:
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հուսամ՝ վրիժառու տղային ի պաշտպանություն ոտքի կկանգնեք բոլորդ։ Չպետք է թույլ տանք, որ տղային ռուսական կողմը դատապարտի կամ արտահանձնի Ադրբեջանին։
Նոյեմբերի 12-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են կատարել տեղանքի և սոցիալական կառույցների՝ պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքները: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Միացյալ Նահանգների իշխանությունները Մոսկվային ու Մինսկին հայտնել են իրենց անհանգստությունը՝ Բելառուսի ու Լեհաստանի սահմանին փախստականների առկայության իրավիճակով պայմանավորված:
Կանխամտածված հարձակում հայի կողմից չի եղել, հակառակ դեպքում թուրքերի վրա ավտոմատից կկրակեին կամ այլ` հարձակվողական նռնակ կգցեին։
Ըստ ԶԼՄ-ների՝ Շուշիի մոտ Բաքվի բռնապետի բաշիբոզուկների կողմից խաղաղ պայմաններում սպանված հայորդու եղբայրը նռնակ է նետել դրանց վրա։
Մինչև 100 փախստականից կազմված խումբը փաստացիորեն հայտնվել է Լեհաստանի տարածքում՝ լեհ-բելառուսական սահմանին տեղակայված ինժեներական արգելապատնեշների մոտ: