«Եվրախորհրդարանի որոշ անդամներ իրենց մոլագարների պես են պահում։ Դա մարդկանց մի անպատասխանատու խումբ է։ Նրանցից ոմանք իրենց մոլագարի պես են պահում, քանի որ նրանց հակաադրբեջանական տրամադրություններն ու արտահայտությունները դուրս են մարդու նորմալ հոգեբանական վիճակի շրջանակներից։
Այսօր կայացած նիստում Դաշնային խորհուրդը բանաձև է ընդունել, որով հստակեցվում է, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն մարտի 17-ին․
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան: Դրանք, ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին:
Ակբա Բիզնես ակումբում տարբեր ոլորտների գործարարները քննարկում և քարտեզագրում են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանում բիզնեսի զարգացմանը։
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից Հայաստանին դեռևս սպառազինություն չմատակարարելու խնդիրը հնարավոր է լուծել գործընկերային մթնոլորտում։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին ու ստորագրած փաստաթղթերին: Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վճարված […]
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Կատարվում է քննություն:
Իրանի հեռահաղորդակցության նախարար Իսա Զարեպուրը հայտնել է, որ ապարատ է դուրս բերել տիեզերական ուղեծիր, որի մեջ կենդանիներ կան։ Այդ քայլով Թեհրանը պատրաստվում է առաջիկա տարիներին մարդ ուղարկել տիեզերք։
Երևանի Դվին հյուրանոցում ս․թ․ դեկտեմբերի 11-14-ը Fastex-ի աջակցությամբ արդեն չորրորդ անգամ կկայանա Harmony Meetup ամենամյա տեխնոլոգիական համաժողովը։
TIME ամսագիրը ներկայացրել է «Տարվա մարդ-2023» կոչման հավակնորդների ցուցակը, որն այս տարի բաղկացած է 9 հնարավոր թեկնածուներից:
Բաղադրիչները երկարավուն բրինձ- 1 բաժակ ջուր- 1,5 բաժակ կանաչ լոբի- 200 գ կանաչ ոլոռ- 100 գ եգիպտացորեն- 100 գ կարմիր բուլղարական պղպեղ- 1 հատ սոխ- կես գլուխ սխտոր- 1 պճեղ բուսական յուղ, աղ, պղպեղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Բրինձը լվացեք ու հաստ հատակով թավայի մեջ բուսական յուղով անընդհատ խառնելով տապակեք: Տապակած բրնձի վրա եռացրած […]
Երբ եկան հայր Կիրիլ Պավլովի մոտ և սկսեցին խոսել այն մասին, որ այժմ շատ մարդ կա եկեղեցիներում և կարելի է հուսալ, որ ժողովրդի հավատը սկսել է ամրապնդվել, հայր Կիրիլը խնդրեց մի դույլ ջուր լցնել:
«Սկսեք հետևել ձեր սննդակարգին: Հեռացրեք շաքարը, բոլոր տրանս ճարպերը և արագ սնունդը ձեր սննդակարգից: Համոզվեք, որ ձեր սննդակարգում բավարար քանակությամբ սպիտակուցներ և ճիշտ ճարպեր ունեք: Ձեր քաշի համար բավականաչափ հեղուկ խմեք»,-ասել է նա։
Հայաստանում ժողովրդավարության դեմ իրականացվող իշխանության արշավը բնորոշ է ամենաավտորիտար ռեժիմներին։ Արտաքին թշնամու դեմ նվաստացուցիչ կերպով պարտված իշխանությունը, ըստ ամենայնի, իրեն հաղթանակած ու ամրացած է զգում ներքին կյանքում այնքան ու այնպես, որ այլևս ամենալկտի կերպով խլում է իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրված ղեկավարից, ինչպես տեղի ունեցավ նախօրեին Ալավերդիում։
Ոչ ոք չի կարող մեզ հաղթել՝ ո՛չ աշխարհաքաղաքական շարժեր, ո՛չ չգիտեմինչ տեսակի ուժեր, եթե մենք մեզ չպարտվենք։ Այս մասին իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Սիրու՞մ ես հայրենիքդ, պաշտպանիր այն, ոչ թե հանձնիր թշնամուն»»:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն արգելել է պաշտոնյաներին ծննդյան օրվա կապակցությամբ նվերներ մատուցել իրեն։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այդ մասին ասել է նախարարական կաբինետի փոխնախագահ Էդիլ Բայսալովը։
Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է:
Չինաստանը Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում իրատեսական դիրքորոշում ընդունել և ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Երկրորդն էլ պետք է գտնենք դաշնակիցներ, ովքեր կարող են իրական օգնություն ցուցաբերել մեզ: Հիմա հեռադիտակով զինված ԵՄ դիտորդի հարցն էլ չէ, այլ այն ուռճացված սպասումները, որ դիտորդները կարող են անվտանգություն բերել մեզ: Իրականում, մեր պաշտպանունակությունը, ոչ թե կեղծ խաղաղության քարոզը, այլ բանակի հզորացումն ու մոբիլիզացիան կարող են ապահովել: Բայց դա չեն կարողանում ապահովել Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը: Նրանք խորհրդանշում են պարտությունը, ատելությունն ու բաժանարար գծերի անցկացումը»,- ասաց Վարդանյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան հայտարարել է, որ ուկրաինական բոլոր ատոմակայաններն այժմ վտանգի տակ են։
Մինչև այս տարվա նոյեմբերի վերջը Տրանսանատոլիական բնական գազատարով (Trans-Anatolian Natural Gas Pipeline-TANAP) փոխադրվել է մոտ 55 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, գրում է bpn.ge լրատվականը՝ վկայակոչելով Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը:
Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 26-ի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը դեկտեմբերի 6-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։
Աբովյանի, Արթիկի, Սպիտակի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Հրազդանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունիի տարածաշրջաններում, դեկտեմբերի 6-ի ժամը 20:00-ի դրությամբ, անձրև է տեղում։
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերսկսելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման ուղղությամբ։