Ադրբեջանական գազը Վրաստանով հասնում է Եվրոպա

Մինչև այս տարվա նոյեմբերի վերջը Տրանսանատոլիական բնական գազատարով (Trans-Anatolian Natural Gas Pipeline-TANAP) փոխադրվել է մոտ 55 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, aliq.ge-ի փոխանցմամբ, այս մասին գրում է bpn.ge լրատվականը՝ վկայակոչելով Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը:

Շահդենիզ հանքավայրի շահագործման երկրորդ փուլի շրջանակներում խողովակաշարով Թուրքիա կհասցվի մոտավորապես 6 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, իսկ մնացած ծավալը կհասնի Եվրոպա։

Նշենք, որ TANAP-ը սկիզբ է առնում Թուրքիա-Վրաստան սահմանից և միացված է Հունաստանի սահմանի մոտ գտնվող Տրանսադրիատիկ գազատարին (TAP)՝ Էդիրնե նահանգի Իփսալա շրջանում, որով Շահդենիզ 2 հանքավայրից բնական գազը մատակարարվում է եվրոպական երկրներ։ TAP-ի միջոցով ադրբեջանական գազի մատակարարումն Իտալիայում, Հունաստանում և Բուլղարիայում սպառողներին սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ Ռումինիա՝ այս տարվա հունվարի 1-ից։

TANAP-ի ընդհանուր երկարությունը 1 850 կիլոմետր է, իսկ գազատարի սկզբնական թողունակությունը՝ տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, թեև ապագայում այն ​​ունի հզորությունը 31 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու ռեսուրս։ Մասնավորապես, ապրիլի սկզբին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Փաթիհ Դոնմեզը խոստացել էր, որ մոտ ապագայում գազատարի թողունակությունը կկրկնապատկվի։

TANAP-ի հզորությունը 16 միլիարդից մինչև 32 միլիարդ խորանարդ մետր ավելացնելու մասին մեկ ամիս առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ավելին, ըստ Ալիևի՝ կկրկնապատկվի TAP-ի հզորությունը, որը ներկայիս 10 միլիարդից կհասնի 20 միլիարդ խորանարդ մետրի։

TANAP-ի ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 7 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս