Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթերը կեղծելու դեպքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից:
Փաշինյանական պրոպագանդիստների «ура, товарищи!» ոճի հորթի հրճվանքին իրականում լավագույնս արձագանքվում է մտավոր թերզարգացվածության ու թեթևաբարո վարքի զուգակցմանը վերաբերող լավրովյան հայտնի ձևակերպմամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆոյ (Ֆրանսիա)) այսօր տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ ՄԽ պաշտոնական հայտարարություններից անհետացան հիմնարար սկզբունքները և ինչո՞ւ են դրանց մասին հիշատակումները շատ ավելի կարևոր, քան Արցախի կարգավիճակի մասին Հայաստանից հնչող հեղհեղուկ ձևակերպումները։
ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Ջեք Ռիդի նախագահությամբ կքննարկի Ադրբեջանին և Թուրքիային վերաբերվող հարցերը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին հաղորդել է Հայ դատի հանձնախումբը:
Հետազոտողները նշում են՝ պետք է հասկանալ, թե ինչպես են որոշ մարդիկ բնականորեն դիմակայում Covid վիրուսին, ինչը կարող է ուղղորդել ավելի լավ պատվաստանյութերի ստեղծման: Այս մասին գրում է BBC գործակալությունը:
Ո՛չ Հայաստանի հավաքականը, ո՛չ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դեռևս չեն կորցրել «J» խմբում երկրորդ տեղի համար իրենց հնարավորությունները և այսօր կբացահայտեն ուժեղագույններին։
– Վիժվածքի շուրջը բոլորած գանգստերները տարբեր տրամաչափի զենքերով Երեւանի սրտում արյուն են հեղում՝ մեկ օրում 4 զոհ, 4 վիրավոր…
Նոյեմբերի 11-ին Իսլամաբադում բացվել է Աֆղանստանի հիմնախնդրի կարգավորման ընդլայնված «եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԺՀ, Պակիստան) հանդիպումը: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը:
Պատահական չէ, որ Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա ադրբեջանական մաքսակետի տեղադրումը տեղի ունեցավ իրանա-ադրբեջանական ճգնաժամի հաղթահարման մասին երկուստեք արվող հայտարարությունների ֆոնին:
Որոշակի վճարի դեպքում քաղաքացիները կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով․ ԱԽՔ Արմեն Գրիգորյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգարն Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ այն ոստիկանների պահվածքին, ովքեր այսօր մեծ խանդավառությամբ, առանձնակի կոպտությամբ, ապօրինի հրամաններ կատարելով, այս իրականության հետ անհաշտ քաղաքացիների էին բերման ենթարկում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Թուրքիայում անցկացվող «SAHA EXPO 2021» պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ «Baykar Makine» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է երկու նոր ռազմական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մոդելի նախագծման մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի գործող ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկանում են Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից:
Դեպքի բացահայտումից հետո այս կնոջը ազատեցին աշխատանքից, ու երևի թե հենց այս վերջին հանգամանքի մեջ էլ պետք է փնտրել տիկնոջ ջղաձգումներն ու դավաճանական ոհմակին սատար կանգնելու անհագ մոլուցքի պատճառը»:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել է Ակնայի (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ կենտրոնում թուրք զինծառայողների ծառայության ժամկետը 2021 թվականի նոյեմբերի 17-ից ևս մեկ տարի երկարաձգելու մասին օրինագիծը։ Թուրքիայի նախագահի ներկայացրած առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։
Նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։
Մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները: Հայաստանի տղամարդկանց ընտրանին առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան:
Ոչ թե «Ադրբեջանի տարածք», այլ «Ադրբեջանի կողմից բռնազավթած (զբաղեցրած, օկուպացրած) տարածք» կամ եթե շատ եք կաշկանդվում՝ առնվազն «վիճելի տարածք»։ Հ.Գ. Վերջինի դեպքում հետո մի բան կանենք։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. 4 անձ ձերբակալվել է»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանում դեղամիջոց են մշակում կորոնավիրուսի բազմացումը զսպելու համար, բայց արդյունքը լինելու է ավելի ուշ, քան հակամարմինների հիման վրա ստեղծվող պատրաստուկը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Եվրամիությունը քննարկում է ՄԱԿ-ի եւ Բելառուսի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ Գրոդնո քաղաքի օդանավակայանով լեհ-բելառուսական սահմանին կուտակված միգրանտների հայրենադարձման հարցի շուրջը:
Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան Սթիվեն Ջերարդը գլխավորեց «Ասթոն Վիլլա»-ն: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: Ջերարդը մինչ այս մարզում էր շոտլանդական «Ռենջերս»-ը, իսկ ավելի վաղ գլխավորել է «Լիվերպուլ»-ի երիտասարդական թիմը:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Բելառուսի հետ սահմանի վրա միգրանտների հետ կապված իրադրությունը որակել է նոր տեսակի պատերազմ: «Այն, ինչի հետ մենք գործ ունենք, նոր տեսակի պատերազմ է:
2021 թվականի սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած երաժիշտ Բաստայի համերգի ժամանակ միջոցառման կազմակերպիչ «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը, մասնավորապես՝ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։