Ահա իրականում առասպելական «խաղաղության գինը», որը մեզանից պահանջում է Ադրբեջանը․ Արման Աբովյան

Իրավիճակը, որը զարգանում է հայ-ադրբեջանական բանակցային ուղղությամբ, հասել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Հայաստանից երաշխիքներ է պահանջում, որ «ռևանշ» չի լինի։ Ընդ որում, ռևանշ չի լինի`ոչ հիմա, ոչ ապագայում։

Նախքան հասկանալը, թե իրականում ինչ է մեզանից պահանջում թուրք-ադրբեջանական տանդեմը, պետք է նշել, որ հայկական և ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումն` անխուսափելի ռևանշի վերաբերյալ լիովին համընկնում է։

Այսինքն՝ ռևանշն անընդունելի է ոչ միայն ադրբեջանական կողմի համար (դե, այստեղ ամեն ինչ պարզ է), այլև հայկական կողմի համար, ինչը խոսում է այն մասին, որ կողմերի գործողություններն այս համատեքստում լիովին համընկնում են։

Սակայն մի կողմ թողնենք Հայաստանի թավշյա իշխանություններին, քանի որ հայկական իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պայմանների կատարումն է։

Ի՞նչ նկատի ունի սանիտարական թուրք-ադրբեջանական տանդեմը «ռևանշի» անվան տակ։

Առաջին հերթին դա երաշխիքների ստացումն է կամ ստեղծումը, որի դեպքում հայկական կողմը չի կարող ֆիզիկապես (ոչ հիմա, ոչ միջնաժամկետ հեռանկարում) հավակնել Հայաստանի Հանրապետության քաղաքական, ռազմական և պետական բաղադրիչի վերականգնմանը։

Ադրբեջանը հասկանում է, որ հայերը, ըստ էության, երբեք չեն համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքների օտարման, Արցախի հայ բնակչության էթնիկ զտման և բուն Արցախի օկուպացիայի հետ։

Ի՞նչ է ուզում ստանալ Ադրբեջանը՝ որպես հայկական կողմից «ռևանշի» անհնարինության երաշխիք։

1. Փաստաթղթային համաձայնություն ամբողջ Արցախի օկուպացիային և Հայաստանի Հանրապետության այժմ օկուպացված ինքնիշխան տարածքների՝ Ադրբեջանի իրավասության ներքո անցմանը:

2. Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող հիմնական լոգիստիկ միջպետական ճանապարհների հանձնումն Ադրբեջանի վերահսկողությանը (անկլավներ):

3. Հայաստանի զինված ուժերի կտրուկ կրճատում՝ Ադրբեջանի վերահսկողության իրավունքով, սպառազինության անվանացանկի, քանակի և ՀՀ ԶՈՒ զորքերի թվաքանակի:

4. Հայաստանի առանցքային շրջանների, մարզերի և քաղաքների բնակեցումը հարյուր հազարավոր և ավելի մեծ թվով ադրբեջանցիների կողմից:

5.Հայաստանի հարավը թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողությանը հանձնելը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության անվանական ճանաչմամբ կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով»:

6. Հայաստանի Սահմանադրության և Անկախության հռչակագրի փոփոխություն՝ տեքստերից հեռացնելով Արցախի Հանրապետության, Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները, Արևմտյան Հայաստան եզրույթը: Հայաստանի զինանշանի փոփոխություն՝ այնտեղից հեռացնելով հայկական ինքնության խորհրդանիշ Արարատ լեռը:

Ահա իրականում առասպելական «խաղաղության գինը», որը մեզանից պահանջում է Ադրբեջանը։

Անշուշտ, վերը նշված կետերից գոնե մեկի կատարումը հայկական իշխանության կողմից երաշխավորված կերպով կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետականության կորստին և Հարավային Կովկասի տարածաշրջանից հայերի արտագաղթին:

«Խաղաղության դարաշրջանի» կամ «խաղաղության խաչմերուկի» մասին մնացած ապուշ հեքիաթներն ընդամենը սովորական սուտ է, որը կոչված է արդարացնելու Հայաստանի իշխանությունների՝ երկիրը ոչնչացնելու վերահաս համաձայնությունը։

ՀԳ. Ի դեպ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ենթադրվող «խաղաղ պայմանագրի» մեջ վերը նշված կետերը, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն գաղտնի արձանագրությունների տեսքով, իսկ մեզ կներկայացնեն պայմանագրի առավել լղոզված, թեթեւ տարբերակը։ Առանց հիշատակելու, թե իրականում ինչ են ստորագրել Հայաստանի թավշյա իշխանությունները Ադրբեջանի հետ։

Արման Աբովյան 

Տեսանյութեր

Լրահոս