Բաժիններ՝

Հայաստանում կան մերկասառույցով պատված ավտոճանապարհներ

Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում, դեկտեմբերի 19-ի ժամը 19։30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031