![](/banners/BeFunky-design.jpg)
Տիգրան Մեծի պողոտայում գտնվող տնտեսական իրերի խանութում հրդեհ է բռնկվել. սեփականատիրոջ առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1126537.jpg)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 19-ին ժամը 14:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է տնտեսական իրերի խանութում․ սեփականատեր Ջ․ Ի․-ն ստացել է այրվածքներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։ Մոտ 50 քմ տարածքում այրվել են տնտեսական իրեր։
Ջ․ Ի․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։