Ժաննա Անդրեասյանը «պարտիզանական լռություն» պահողի դերում է․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը որոշել է պահպանել ոչ միայն պարտիզանական քար լռություն, այլ օրենքները խախտել, իր գերատեսչությանը դնել ծիծաղելի վիճակում, միայն թե արդարացնի իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի հիմնազուրկ, արտեստական հայտարարությունները։

Հունվարի 23-ին նախարարին հարցում էի ուղարկել՝ պարզելու, թե ովքեր են այն մասնագետները, որոնց, ինչպես 2024թ.-ի հունվարի 14-ին Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչել էր «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ», որոնք դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն»։ (Հարցումս եւ պատասխանը կցվում են)։

Պարզագույն հարցերին, նախարարությունից այսօր ստացել եմ ցնցող պատասխան։ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած կառույցը, հղում անելով ՀՀ Սահմանդրության և ՏԱ մասին օրենքի վրա, համարել է, որ հարցումս սահմանափակում է կարծիք արտահայտելու իրավունքը, ոտնահարում է հանրային շահերը կամ այլոց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։

Նախարարությունից հայտնել են, թե չեն կարող տեղեկություն տալ, քանի որ ողջ հանրությանը վերաբերող, յուրաքանչյուրիս իրավունքին առնչվող, այս օրերին հանրային բուռն բանավեճի նյութ դարձած «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» փոխելու նախաձեռնությամբ իբր նախարարություն հղված նամակի պատճենը ինձ տրամադրելով, ուշադրություն՝ «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»:

Ընդ որում, այս մերժումը նաև այն հիմքով է զավեշտալի, անհիմն և անօրինական, որ տեղեկության մերժումը պետք է պարունակի կոնկրետ իրավական նորմի հղում: Այսինք ԿԳՄՍ-ն առնվազն պետք է նշի, թե իմ տրված հարցերից յուրաքանչյուրի պատասխան-տեղեկությունը որ օրենքի որ հոդվածով է խախտում մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, օրինակ՝ «Ե՞րբ է ԿԳՄՍ նախարարությունը ստացել «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն» բովանդակությամբ դիմում» հարցիս պատասխանը ինչ իրավական հիմքով է գաղտնիք և այլն:

Հասկանում եք, Նիկոլի ասած «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ» նամակ են իբր հղել ԿԳՄՍՆ, ու դա գաղտնի, անձնական գրություն է։ Կարծես ես ուզում էի նախարարություն ուղարկված սիրային նամակի պատճեն, իրենք էլ համարել են, որ դա կարոող է անձնական նամակագրության գաղտնիությունը խախտել։

Կասեք զավե՞շտ։ Չեմ կարծում։ Մի ողջ գերատեսչություն, նախարարություն, նախարարության իրավաբանական վարչություն, հասարակայնության հետ կապերի վարչություն, տեղեկատվություն տրամադրող լիազոր անձի դնում են հիմարագույն վիճակում, միայն թե արդարացնեն Փաշինյանի հայտարարությունը, թե «Հայոց պատմություն» առարկայի խորքային անվանափոխությունը, ոչ թե իշխանությունն է նախաձեռնել, այլ մտավորականների ու ուսուցիչների նախաձեռնությամբ է սկսվել։

Իրականում, ենթադրելի է, որ որեւէ նամակ էլ չի գնացել նախարարություն, չկա նման առաջարկի հեղինակ որեւէ մանկավարժ եւ պատմաբան, պարզապես փաշինյանական իշխանության ուրացման ծրագրի մի մասնիկն է, որի այս դրվագը ներկայացնում են իբր ժողովրդային պահանջի սոուսով։

Հիշու՞մ եք, այդպես ստալինյան տարիների ձեւակերպմամբ էր արվում՝ «աշխատավորական կոլեկտիվների» պահանջով կամ առաջարկով»։

Ժաննա Անդրեասյանը «պարտիզանական լռություն» պահողի դերում է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը որոշել է պահպանել ոչ միայն…

Posted by Гехам Манукян on Tuesday, January 30, 2024

 

Տեսանյութեր

Լրահոս